• 13.10.2023
    «Ամեն ինչ պետք է անել՝ արցախյան գենոֆոնդը պահպանելու համար»․ Արսեն Ղազարյան

    «Ամեն ինչ պետք է անել՝ արցախյան գենոֆոնդը պահպանելու համար»․ Արսեն Ղազարյան

    Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության և նրանց ինտեգրացիայի հարցերն էին ընդգրկված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստի օրակարգում։ Օրեր առաջ ՀԱԳՄ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ իր անդամներին, Միությունից դուրս բոլոր հայաստանյան և սփյուռքահայ գործարարներին, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր կազմակերպություններին կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ Արցախին պատուհասած արհավիրքի հետևանքների վերացման, բռնի
    • 02.10.2023
    ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին

    ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության (IOE) ավագ խորհրդական Պիեռ Վինցենսինին։ Ներկայացնելով ՀԱԳՄ գործունեության հիմնական ուղղությունները՝ Արսեն Ղազարյանը մասնավորապես անդրադարձավ գործարարների շահերի պաշտպանության, օրինաստեղծ գործընթացների, պետություն-մասնավոր երկխոսության ուղղությամբ, ինչպես նաև՝ միջազգային ու տարածաշրջանային գործարար կառույցներում Միության կողմից տարվող աշխատանքներին։ Հյուրի խնդրանքով նա հանգամանալի ներկայացրեց ՀԱԳՄ նախաձեռնությամբ ստեղծված
    • 28.09.2023
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ

    Հայրենակիցնե՛ր, Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է նոր դժնդակ մարտահրավերի առջև, որն այս անգամ արտահայտվում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ցեղասպանական դրսևորումներով, անմեղ բնակչության սպանություններով, բռնի տեղահանումներով, հայրենազրկմամբ։ Սա մի իրողություն է, որին ժամանակն ու մարդկությունն իր համարժեք գնահատականն ու պատասխանը դեռ կտա։ Պատմությունը դասեր քաղելու համար է։ Իսկ այն մեզ  ապացուցել է, որ
    • 15.09.2023
    Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

    Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 15-ին իր դռները բացեց Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը։ Վերջինիս իրենց մասնակցությունն են բերել 300 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրիայից, Իրանից, Լատվիայից, Լիտվայից և Ղազախստանից։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Լոգոս էքսպո կենտրոնի» համատեղ կազմակերպած ցուցահանդեսին ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝
    • 29.08.2023
    «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում

    «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում

    Օգոստոսի 27-31-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի պատվիրակությունը, որն իր հայաստանյան գործընկեր «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ օգոստոսի 29-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։ Ներկայացնելով ՀԱԳՄ գործառույթները՝ Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը կարևորեց Հայաստանի տնտեսության զարգացման գործում գործարար կառույցների դերակատարությունը և համաշխարհային փորձի իմացությունն ու կիրառումը: Գերմանական հիմնադրամի պատասխանատուներից
    • 29.08.2023
    Կայացավ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

    Կայացավ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

    Իրավաբանների հայկական ասոցիացիան, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը, և ՀՀ արդարադատության նախարարությունը օգաստոսի 29-ին կազմակերպել էին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։ Վերջինիս մասնակցում էին ներկայացուցիչներ պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության
    • 22.08.2023
    Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները

    Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները

    «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները ներկայացվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից օգոստոսի 21-ին կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին ՀԱԳՄ նախագահության անդամներ, Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։ «Հանրային տեղեկատվության հասանելիությունը, կիբեռանվտանգությունն արդիկան ու բոլորիս հուզող հարցեր են, և կարևոր է, որ մինչ համապատասխան
    • 18.08.2023
    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը

    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 17-ին հյուրընկալվեց Ռուսաստանի Դաշնության տնտեսության տարբեր ուղղությունների շահերը ներկայացնող հասարակական կառույցների ներկայացուցիչների խումբը՝ Մոսկվա քաղաքի գործարարների իրավունքների պաշտպանության գծով հանձնակատար Տատյանա Մինաևայի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին և կարևորելով համանման հանդիպումները՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց Միության գործունեության ուղղությունները, գործարարների շահերի պաշտպանության առանձնահատկությունները, համանման այլ հասարակական կառույցների հետ համագործակցության և գործադիր
    • 09.08.2023
    Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը

    Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը

    Գրանթ Թորնթոն Հայաստանը վերագործարկել է իր «Doing Business in Armenia» հավելվածը. այն թարմացվել է iOS համակարգի սարքերի համար և այժմ հասանելի է նաև Android համակարգի սարքերով: Կարևորելով արտասահմանյան ներդրումների նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ մշակվել է այնպիսի հավելված, որը տրամադրում է ներդրումային հնարավորությունների դիտարկման համար կարևոր տեղեկատվություն, վիճակագրական և այլ տվյալներ: Այն ներառում է երկրի քաղաքական
    • 06.07.2023
    «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ

    «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ

    «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը շարունակում է մտահոգություններ առաջացնել այն ներառող ոլորտների ներկայացուցիչների շրջանում։ Փորձագետների գնահատմամբ՝ փոփոխությունները, որոնք սահմանում են գանձվող ակցիզային հարկի դրույքաչափի աճ, գործունեության ոչ նպաստավոր միջավայր են ստեղծում մասնավորապես գյուղմթերքների վերամշակմամբ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ, հարակից ոլորտներով զբաղվող գործարարների համար։ ՀԱԳՄ մամուլի ծառայության խնդրանքով՝ գինենգործության ոլորտում