Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մի շարք տնտեսական բնույթի ծրագրեր աջակցություն են գտնում միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց թվում են Եվրամիությունը, Համաշխարհային բանկը, UNDP-ն, UNIDO-ն, USAID-ն և այլն: Բացի այդ, Միությունն իրականացրել և մասնակցում է հետևյալ ծրագրերին.

VET. Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման միասնական համակարգի զարգացմանը, Հայաստանում ժամանակակից գործարարության պահանջներին համապատասխան մասնագետների կրթմանը և վերապատրաստմանն ուղղված ծրագիր, որը նպատակ ունի նաև ավելացնելու Հայաստանում զբաղվածների թվաքանակը:

AEPLAC. Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն, որի նպատակն է արդիականացնել ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխան, մասնավորապես՝ հարկային, մաքսային ոլորտներում:

Եվրամիության BAS ծրագիր, որն աջակցում է գործարար խորհրդատվության տրամադրմանը:

Համագործակցություն Աշխատանքի համաշխարհային կազմակերպության (ILO) հետ՝ աշխատանքի անվտանգ և բարենպաստ պայմանների ստեղծման ուղղություններով:

• ՀԱԳՄ-ն իրականացրել է USAID-ի կողմից ֆինանասավորվող «Աջակցություն Հայաստան – Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնտեսական բաղադրիչը, որը միտված էր աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների միջև գործարար համագործակցության ստեղծմանն ու խթանմանը:

Եվրամիության «Տեմպուս-ի HEN-GEAR» ծրագրի շրջանակներում «Հայաստանի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» (HEN-GEAR) նախագիծ, որի հիմնական նպատակն է Հայաստանում ունենալ շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել, որը հիմնված է շրջանավարտներին վերաբերվող տեղեկատվական բազայի ստեղծման վրա, որը թույլ է տալիս հեշտացնելու աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը՝ ապահովելով կրթության և զբաղվածության միջև առավելագույն համապատասխանություն, բարելավելու բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը:

Նախագծում Միության հիմնական գործառույթն է աջակցել կրթական համակարգի ու գործարար հատվածի միջև կապերի ստեղծմանը և աշխատանքի տեղավորման համակարգի ձևավորմանը, տվյալների բազայի հիման վրա նպաստել աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորման գործընթացի հեշտացմանը՝ տրամադրելով աշխատանքի/պրակտիկայի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

  • «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ — ԹՈՒՐՔԻԱ
    ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ»

  • ԴԻՏԵԼ

This section of the website is made possible by the generous support of the American People through the United States Agency for International Development (USAID) within the framework of the Support to Armenia-Turkey Rapprochement (SATR) Project. The contents are the sole responsibility of the Union of Manufacturers and Businessmen of Armenia (UMBA) and do not necessarily reflect the views of USAID or the United States Government.