02.03.2024 - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի ուղերձը Գործարարի օրվա կապակցությամբ

Հարգելի՛  գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մարտի 3–ի՝ Գործարարի օրվա կապակցությամբ։

Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում ձևավորված և կայացած գործարարությանը վիճակված է եղել ապրել բազմաթիվ բարդ շրջափուլեր, գործ ունենալ թե՛  քաղաքական, թե՛  տնտեսական տարատեսակ իրողությունների հետ, վերապրել անգամ ճգնաժամային իրավիճակներ։ Բայց որքան էլ ոչ դյուրին է եղել սեփական գործը ստեղծելն ու զարգացնելը, հայ ձեռներեցը դրսևորել է տոկունություն, համառություն, ստեղծարարություն, հավատ՝ ձևավորելով կայացած գործարար համայնք։

Այսօր էլ քիչ չեն տնտեսական գործունեությամբ զբաղվելուն խոչընդոտող գործոնները՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների գործընթաց ողջ աշխարհում, տարածաշրջանային անկայուն մթնոլորտ, արտաքին շուկաների ձևափոխումներ, ռազմական բախումներ, հաղորդակցության խնդիրներ, աշխատուժի և ֆինանսական հոսքերի աննախադեպ շարժ, տեխնոլոգիական վերազինման հրամայական։ Եվ, ի պատիվ հայ գործարարության, կարող ենք արձանագրել, որ նա արժանապատվորեն է դիմակայում առկա փորձություններին՝ ցուցաբերելով ճկունություն, նորարարական մոտեցումներ, նախաձեռնողականություն, մրցունակ արտադրանք ու ծառայություններ առաջարկելու և սպառման նոր հնարավորությունների որոնման կարողություն։ Արդյունքում՝ բացված հազարավոր աշխատատեղեր, տնտեսական ցուցանիշների աճ, իրականացված սոցիալական ու մարդասիրական բազում ծրագրեր։

Հատկանշական է նաև, որ այսօր մեզանում ձևավորվել է գործարարների երիտասարդ սերունդ, որը շարունակելով եղած ավանդույթները՝ նոր մտածողություն ու մշակույթ է ներմուծում տնտեսական կյանք։ Կուտակված փորձի ու նորարար մոտեցման համադրությամբ էլ կոչված ենք առաջ մղելու մեր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի վերափոխման, երկրի տնտեսության զարգացման, բարեկեցիկ ու անվտանգ կյանքի ապահովման։

Հարգելի գործարարներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղ երկինք և արդյունավետ աշխատանքային գործունեություն։

29.12.2023 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
03.03.2023 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ
02.07.2023 ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ
30.12.2022 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
03.03.2022 «Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը». ՀԱԳՄ նախագահ
30.12.2021 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
08.04.2021 ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ
03.03.2021 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ
04.11.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրի առնչությամբ
22.10.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ
28.09.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը
21.07.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը հայ գործարարներին
08.05.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան եռատոնի առիթով