Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրը ֆինանսավորվում է Դանիայի Արդյունաբերողների կոնֆեդերացիայի (DI) և Դանիայի ԱԳՆ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախաձեռնության շրջանակներում։

Ծրագրի նպատակն է տրամադրել շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման (ՇՄՍԿ) հարցերի վերաբերյալ ուսուցում և խորհրդատվական ծառայություններ, նպաստել կլիմայական դիմադրողականության վերաբերյալ ազգային երկխոսությանը, խթանել միջոլորտային և տարածաշրջանային գիտելիքներով փոխանակումը: Այն կոչված է նպաստելու գործարար միջավայրում ՇՄՍԿ սկզբունքների կիրառմանը՝ ապահովելով հայաստանյան ընկերությունների  կարողությունների ամրապնդումը և կայուն զարգացումը, ինչպես նաև մրցունակության բարձրացումը:

Նախատեսվում է առաջին փուլում առավել խորացված անդրադարձ կատարել գինու արտադրության ոլորտին: Կուսումնասիրվեն գինեգործությամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը ՇՄՍԿ տեսանկյունից՝ շրջակա միջավայր, սոցիալական և կառավարման բաղադրիչներ:

01-UMBA-PHOTO
Web
03-ndf_white.jpg
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ․ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

  • ԴԻՏԵԼ