• 27.12.2018
    Գործարարների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ

    Գործարարների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ

    Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին:
    • 27.12.2018
    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի Ամանորյա շնորհավորանքը

    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի Ամանորյա շնորհավորանքը

    Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր նոր տարի իր հետ բերում է նոր մտքեր, խոհեր ու նոր տրամադրություն, բնականաբար նաև՝ նոր հոգսեր ու անելիքներ, որոնց կատարումով էլ իմաստավորվում ու արժևորվում է տարին: Իսկ 2019-ը առավել քան առանձնահատուկ է՝ նորովի մտածել ու գործել, լիարժեք բացել լույսի ճանապարհը, մաքրել մեր սիրտն ու հոգին խավարի ժանգից և սիրով ու համերաշխությամբ կառուցել
    • 17.12.2018
    ՀԱԳՄ նախագահության հերթական նիստ

    ՀԱԳՄ նախագահության հերթական նիստ

    Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1. ՀՀ ներքաղաքական նոր իրավիճակում ՀԱԳՄ անելիքների մասին: Արսեն Ղազարյան 2. ՀԱԳՄ 2019թ.աշխատանքային ծրագրի ձևավորման նպատակով ՀԱԳՄ անդամներից առաջարկությունների հավաքագրման մասին: Արսեն Ղազարյան 3. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի հնարավորությունների կիրառմամբ միության անդամակցությունը իրավաբանական անձով վերաձևակերպելու մասին: Արսեն Ղազարյան 4. Նոր անդամների ընդունելություն Արսեն
    • 26.11.2018
    Կայացել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով

    Կայացել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նոյեմբերի 23-ին կազմակերպել էին «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես են եկել համակազմակերպիչներ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ
    • 26.11.2018
    Արսեն Ղազարյանը գերխնդիր է համարում Հայաստանի տնտեսության մեջ ներքին և արտաքին ներդրումների մեծացումը

    Արսեն Ղազարյանը գերխնդիր է համարում Հայաստանի տնտեսության մեջ ներքին և արտաքին ներդրումների մեծացումը

    «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի նպատակն է ցույց տալ, թե անցումային այս փուլում ինչ իրավիճակում է Հայաստանի տնտեսությունը, որ ուղղությունները կկարողանան հեռանկար ունենալ: Խորհրդաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Մենք առաջին հերթին փորձում ենք գիտություն-տնտեսություն-կառավարություն կապն ապահովել, որպեսզի
    • 26.11.2018
    «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    Արդյունաբերողների և գործարարների միության կողմից այսօր Երևանում կազմակերպվել էր համաժողով, որի ընթացքում քննարկվել են տնտեսության ռազմավարական խնդիրներն ու հեռանկարները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ համաժողովն ուներ տնտեսության ախտորոշման նպատակ, որպեսզի հասկանալի լինի, թե որոնք են տնտեսության զարգացման հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները: «Այսօր երբ քաղաքական
    • 12.11.2018
    Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

    Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր: Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները,
    • 01.11.2018
    «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումը ԱՄՆ-ում» թեմայով դասախոսություն

    «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումը ԱՄՆ-ում» թեմայով դասախոսություն

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հոկտեմբերի 31-ին Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր հատուկ դասախոսություն «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումը ԱՄՆ-ում» թեմայով: Միջոցառմանը ներկայացվի նաև Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գիրքը, որը նվիրված է առաջին հայի Ամերիկա ժամանելու և հետագա 400-ամյա պատմությանը: Գիրքը ներկայացնում է հայ համայնքի ունեցած լուրջ ներդրումը ԱՄՆ-ի
    • 31.10.2018
    ՀԱԳՄ նախագահության նիստ

    ՀԱԳՄ նախագահության նիստ

    Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1.Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կայացած «Եվրասիական շաբաթ-2018» միջազգային գործարար համաժողովի արդյունքների մասին: Ա. Ղազարյան 2.ԵԱՏՄ Գործարար խորհրդի Պատվո նշանով Միության անդամներ էմիլ Գրիգորյանին,Ահարաոն Չիլինգարյանին, Սերգեյ Մաթևոսյանին պարգևատրելու մասին: Ա. Ղազարյան 3.Հայկ Դեմոյանի «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումն ԱՄՆ-ում» խորագրով դասախոսության և գրքի շնորհանդեսի անցկացման մասին:
    • 29.10.2018
    ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ ԵՎ ՀԱՅՐԵՆՅԱՑ

    ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ ԵՎ ՀԱՅՐԵՆՅԱՑ

    Հայրենիքի սահմանը պաշտպանվում է զենքով, ապրողով, մշակույթով ու հավատով... Եվ ամենևին էլ պատահական չէ, որ դեռևս վաղնջական ժամանակներից էլ Հայոց սահմաններին հավատի տաճարներ են կառուցվել, որ զինվորը հանկարծ հոգու թուլության պահին ետ շրջվելիս՝ իր հայրենի տունը և հավատի տաճարները տեսնի ու չերկնչի: Ու նաև առաջ գնա... Հայաստանի սահմանին՝ Տավուշի մարզում այդպիսի մի հավատո տաճար է