Union-structure

Միության կառավարման մարմիններն են.

— Միության համագումարը,
— Միության նախագահը,
— Միության Խորհուրդը և Միության նախագահությունը,
— Վերստուգիչ գործառույթների համար ընտրվում է հանձնաժողով:

Միության կառավարման բարձրագույն մարմինը Միության համագումարն է, որն ունի Միությանգործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք: Միության համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ: Հերթական համագումարը հրավիրվում է ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ՝ Միության Խորհրդի կողմից՝ անդամների համատեղ հավաքի ձևով: