president-arsen-ghazaryan

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը /ՀԱԳՄ/ ստեղծվել է 1996 թվականին:

ՀԱԳՄ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը շահերի ընդհանրության հիման վրա միավորում է արդյունաբերության, առևտրի, ֆինանսական համակարգի, գյուղատնտեսութան, տրանսպորտի, շինարարության և տնտեսության այլ ոլորտներում գործարարությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց:

ՀԱԳՄ-ի գործունեության համար հատկանշական են երկրում տնտեսական բարեփոխումների իրականացմանան գործում անկողմնակալությունն ու հետևողականությունը, ակտիվ մասնակցությունը տնտեսական օրենսդրության կատարելագործմանը, սատարումը հայրենական արտադրողի շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, միջազգային գործարար համագործակցության զարգացմանը, առանձին ընկերությունների միջև փոխշահավետ կապերի հաստատմանը:

Միությունն իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման, թափանցելիության, ժողովրդավարության, ինչպես նաև իր անդամների կամավորության և հավասարազորության սկզբունքներով:

ՀԱԳՄ-ն կառուցողական համագործակցության մեջ է ՀՀ Նախագահի աշխատակազմի, Կառավարության, նախարարությունների և Ազգային Ժողովի հետ:

ՀԱԳՄ-ն ձևավորել է կառուցողական ընդդիմախոսի կարգավիճակ տնտեսական քաղաքականությանը կամ օրենսդրությանը վերաբերող հայեցակարգային փաստաթղթերի քննարկումներում:

Իր ծրագրային դրույթների իրականացման համատեքստում ՀԱԳՄ-ն ակտիվորեն համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների հետ:

ՀԱԳՄ նախագահը Հայաստանի հանրահին խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդամ է։

ՀԱԳՄ-ն ակտիվորեն մասնակցում է նաև Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների հետ ստեղծված միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքներին: