• 28.12.2015
    ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ

    ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ

    Սիրելի հայորդիներ, կամենում եմ Ամանորյա բարեմաղթանքս ասել հայ գործարարության և բարերարության մեծագույն քրմապետի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի խոսքերով՝ «Հայ վաճառականներ, բազմաչարչար Հայաստանը... Ահա ձեր փառքի, ձեր անմահության հանգրվանը։ Ահա այն տունն Աստծո,, որտեղ ձեր բարի հիշատակը կպահպանվի Աստծո և մարդկության առաջ իր ողջ փայլով։ Այլ թանգարաններում, սակայն, ձեզ սպասում են քամահրանք և մոռացում»։ Գործարարության և բարերարության նրա
    • 24.12.2015
    Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ. Սերժ Սարգսյան

    Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ. Սերժ Սարգսյան

    ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից դեկտեմբերի 23-ին Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն իր ելույթում
    • 24.12.2015
    Նախագահն ընդունել է գործարարներին. Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ

    Նախագահն ընդունել է գործարարներին. Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ

    Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահի անունից այսօր նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների Ամանորի ընդունելության ժամանակ «Հարգելի՛ գործարարներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին,
    • 21.12.2015
    Համագործակցությունը շարունակվում է

    Համագործակցությունը շարունակվում է

    Դեկտեմբերի 18–ին Հայ Ավետարանչական ընկերակցությունում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների հետ համատեղ իրականացվող ծրագրի տարեվերջյան հանդիպումը։ Այն նպատակ ուներ հանրագումարի բերելու արվածը և հավաստագրեր հանձնել այն մարդկանց, ովքեր ծրագրի շրջանակներում կարճ ժամանակում ձեռք են բերել նոր մասնագիտություն։ Արժևորելով ծրագիրը և գործակցությունը Ընկերակցության հետ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հատկապես ընդգծեց, որ
    • 21.12.2015
    Հայաստան – Ճապոնիա

    Հայաստան – Ճապոնիա

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը դեկտեմբերի 21–ին ընդունեցին Ճապոնիայի Hokkaido Intellect TANK (​HIT) կազմակերպության պատասխանատու Տակումի Տոգաշին և Ճապոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Կաձույո Նակայամային։ Ճապոնացի հյուրերը նշեցին, որ, հանձին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, իրենք ակնկալում են Հայաստանում ունենալ ակտիվ համագործակցության և
    • 17.12.2015
    Հարկային քննարկում ՀԱԳՄ–ում

    Հարկային քննարկում ՀԱԳՄ–ում

    Դեկտեմբերի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Հարկային նոր օրենսգրքի նախագծի երեք բաժինների դրույթները՝ Անշարժ գույքի հարկ, Փոխադրամիջոցների գույքահարկ, Հատուկ հարկային համակարգեր (Շրջանառության հարկ, Արտոնագրային հարկ, Ընտանեկան ձեռնարկատիրություն)։ Արտահայտվեցին կարծիքներ ու տեսակետներ, նշվեց, որ լրամշակումների անհրաժեշտություն կա առանձին դրույթների վերաբերյալ։ ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը տեղեկացրեց, որ կարևոր դիտողություններն ու առաջարկությունները կուղարկվեն
    • 03.12.2015
    Նախագծի քննարկում ՀԱԳՄ–ում

    Նախագծի քննարկում ՀԱԳՄ–ում

    Դեկտեմբերի 2–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվեցին Հարկային նոր օրենսգրքի նախագծի բնապահպանական, ճանապարհային հարկեր և բնօգտագործման վճարներ բաժինների դրույթները։ Մեկնաբանելով բազմաթիվ դրույթներ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագոհ Քրիստ Փիլոսյանը մասնավորապես նշեց, որ նախագծով բնապահպանական վճարները այնքան բարձր են, որ երբեմն կարող են գերազանցել նույնիսկ շահութահարկը։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչները հավաստեցին, որ անգամ նույն
    • 02.12.2015
    ՀԱԳՄ — ԱՄՀ

    ՀԱԳՄ — ԱՄՀ

    Նոյեմբերի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հյուրընկալեցին Արժույթի Միջազգային Հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ հարկային քաղաքականության բաժնի գլխավոր տնտեսագետ Մարտին Գռոտեի գլխավորությամբ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, դարի մարտահրավերները և Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելու
    • 24.11.2015
    ՏՏ գործատուների նոր միությունը կօգնի Հայաստանի տնտեսությանը

    ՏՏ գործատուների նոր միությունը կօգնի Հայաստանի տնտեսությանը

    ՏՏ գործատուների նոր միությունը կօգնի Հայաստանի տնտեսությանը։ Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողներին ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նա նշել է, որ 2015թ. սեպտեմբերին պաշտոնապես գրանցված միության նպատակը ՏՏ ոլորտի եւ իրական սեկտորի համագործակցությունն է առաջին հերթին ձեռնարկություններում ժամանակակից ավտոմատացված կառավարման համակարգեր տեղադրելու համար։ Ինչպես նշել է միության գործադիր տնօրեն Լիլիթ
    • 24.11.2015
    ՏՀՏ գործատուների նորաստեղծ միություն

    ՏՀՏ գործատուների նորաստեղծ միություն

    Նոյեմբերի 23–ին «Կոնգրես» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների նորաստեղծ միության համար և՛ մեկնարկ էր, և՛ անցնելիք ճանապարհի կանաչ լույս։ Նպատակը առավել քան պարզ է՝ ներկայացնել և պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը։ Այդ մասին լրագրողներին հանգամանորեն պատմեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏ գործատուների