Նախագծի քննարկում ՀԱԳՄ–ում

Դեկտեմբերի 2–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվեցին Հարկային նոր օրենսգրքի նախագծի բնապահպանական, ճանապարհային հարկեր և բնօգտագործման վճարներ բաժինների դրույթները։

Մեկնաբանելով բազմաթիվ դրույթներ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագոհ Քրիստ Փիլոսյանը մասնավորապես նշեց, որ նախագծով բնապահպանական վճարները այնքան բարձր են, որ երբեմն կարող են գերազանցել նույնիսկ շահութահարկը։

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչները հավաստեցին, որ անգամ նույն օրենքի տարբեր դրույթներ երբեմն հակասում են իրար և վերամշակման կարիք ունեն։

Որոշվեց հիմնավորված գրավոր առաջարկությունները համակարգել և ուղարկել համապատասխան ատյաններ նախագծի լրամշակման ժամանակ օգտագործելու։

Leave a reply