ՀԱԳՄ — ԱՄՀ

Նոյեմբերի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հյուրընկալեցին Արժույթի Միջազգային Հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ հարկային քաղաքականության բաժնի գլխավոր տնտեսագետ Մարտին Գռոտեի գլխավորությամբ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, դարի մարտահրավերները և Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելու նոր հնարավորություններն ու հեռանկարները։

Հարկային քաղաքականությունից և բարեփոխումներից բացի քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Leave a reply