ՏՏ գործատուների նոր միությունը կօգնի Հայաստանի տնտեսությանը

ՏՏ գործատուների նոր միությունը կօգնի Հայաստանի տնտեսությանը։ Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողներին ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Նա նշել է, որ 2015թ. սեպտեմբերին պաշտոնապես գրանցված միության նպատակը ՏՏ ոլորտի եւ իրական սեկտորի համագործակցությունն է առաջին հերթին ձեռնարկություններում ժամանակակից ավտոմատացված կառավարման համակարգեր տեղադրելու համար։

Ինչպես նշել է միության գործադիր տնօրեն Լիլիթ Գեւորգյանը, այն կհամագործակցի շուկաների հետ բոլոր հնարավոր մակարդակներով եւ կօգնի օրենսդրության կատարելագործմանը։

Գործադիր տնօրենի հետ մեկտեղ միությունը կղեկավարի «Յունիքոմփ» ՓԲԸ տնօրեն Արմեն Բալդրյանը։

Աղբյուր՝ www.news.am

Leave a reply