• 30.12.2022
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

    Հարգելի՛ գործարարներ, հայրենակիցներ, Ամեն տարեմուտ առիթ է հետ նայելու, արժևորելու նախորդ տարին, վերլուծելու արածը, կշռելու չարածն ու դրանց հետևանքները։ 2022-ը ևս հեշտերից չէր․ դարձյալ ունեցանք թշնամական ագրեսիա, անմեղ զոհեր, կորուստներ, աշխարհաքաղաքական լարվածություն, շրջափակում, տնտեսական ու սոցիալական խնդիրներ։ Բայց, ի հեճուկս ամեն ինչի, չկորցրինք մեր տոկունությունը, նետված մարտահրավերները հաղթահարելու վճռականությունը, վաղվա օրվան լավատեսորեն նայելու կարողությունը։ Հայ
    • 27.12.2022
    Խորհրդածություններ ազգային ինքնության մասին

    Խորհրդածություններ ազգային ինքնության մասին

    Ի՞նչ է ազգային ինքնությունը, ի՞նչ բաղադրիչներից է կազմված հավաքական ինքնությունը, ո՞րն է վերջինիս դերակատարությունը մեր կյանքում, արդյո՞ք կարելի է ապրել առանց դրա։ Այս և հարակից հարցերի է անդրադարձ կատարվում «Արմենիա» հեռուստաընկերության «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում։ Քննարկումը վարող Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հյուրերն այս անգամ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Ապավեն» ընկերության
    • 23.12.2022
    «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ

    «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ

    «Գլոբալ իննովեյշն սենթր» ընկերությունը վեցերորդ ամիսն է, ինչ մշտական գործունեություն է սկսել Հայաստանում և հանդիսանում է Իրանի ազգային նորարարական ու գիտատեխնիկական հիմնադրամների ներկայացուցիչը։ Վերջիններս գործում են ԻՀՀ նախագահի հովանու ներքո և տարեկան մեկ միլիարդ դոլար բյուջեով ու աշխարհի 6 երկրում ունեցած ներկայացուցչություններով աջակցություն է ցուցաբերել շուրջ 10000  նորարարական նախաձեռնությունների։ Ընկերության և հիմնադրամների ներկայացուցիչները դեկտեմբերի 22-ին
    • 12.12.2022
    «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

    «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

    Ներկայումս հայաստանյան տնտեսության գերակշիռ մասը չի օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաներից, և որոշակի կիրառություն արձանագրվում է ՏՏ, բանկային և սահմանափակ թվով ճյուղերում միայն։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովում: Նրա գնահատմամբ՝ մյուս ոլորտներում, այդ թվում  պետական կառավարման համակարգում, կա մեծ ճեղքվածք, որի
    • 08.12.2022
    Քննարկվեցին հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցեր

    Քննարկվեցին հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցեր

    Հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցերին անդրադարձան դեկտեմբերի 7-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տնտեսական կապերի զարգացման ստորաբաժանման ղեկավարները։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծեց համանման  քննարկումների կարևորությունը, նշելով, որ, թեև ստեղծված օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դժվար է տնտեսության զարգացում
    • 18.11.2022
    Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը

    Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը

    Գործարար և ներդրումային միջավայրերը գնահատող միջազգային ցուցանիշներով՝ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում լավ արդյունքների է հասել։ Մեր երկիրը ներդրողներին տալիս է բազմաթիվ հնարավորություններ, օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունը նույնպես ուղղված են ներդրումների ներգրավմանը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած՝ 2021 թվականի ներդրումային կլիմայի զեկույցում Հայաստանին վերաբերող այս գնահատականները, նոյեմբերի 18-ին «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցում կայացած «Ինչպե՞ս կառուցել
    • 18.11.2022
    Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև

    Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համագործակցության ու փոխըմռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի ներդրումային խորհուրդի հետ։ Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխհամագործակցել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումները, ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենսդրական բարելավման և զարգացման հարցերի շուրջ։ Ելնելով ՓՄՁ Զարգացման խորհրդի կազմում ՀԱԳՄ-ի հաջող համագործակցության երկարամյա փորձից, ակնկալվում է, որ առաջիկայում նույնպես կարձանագրվի արդյունավետ համագործակցություն։ Փոխըմռնման հուշագիրը
    • 16.11.2022
    Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում

    Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում

    Տեքստիլագործության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացման հեռանկարները քննարկվեցին նոյեմբերի 16-ին Երևանի Անի գրանդ հոթելում տեղի ունեցած գործարար համաժողովի ընթացքում։ Մինչ այդ՝ հյուրնոցի սրահում տեղի ունեցավ երկու կողմերի տեքստիլագործական ընկերությունների արտադրանքը ներկայացնող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ «Այս տարի Լիտվայի նախագահի՝ Հայաստան կատարած այցից հետո սա առաջին ծավալուն միջոցառումն է մեր երկրում, և հատկանշական է, որ երկկողմ հարաբերությունների
    • 15.11.2022
    Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում

    Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում

    Հայաստանի ամերիկյան համալսարանում նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Եվրոպական միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկում։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման հեռանկարները, ներկայացվեցին ոլորտի տեղական և միջազգային փորձագետների կարծիքները, համանման փորձ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերներն ու քաղված դասերը, անդրադարձ կատարվեց
    • 11.11.2022
    «Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ

    «Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ

    Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ նախ մեծ ծավալների բացակայությունն է, մյուսը՝ որակը։ Տարիներ շարունակ դեպի եվրոպական շուկա արտոնություններ ունենալով՝ մենք չենք կարողացել շատ արտահանումներ ապահովել նաև որակի պատճառով։ Հաճախ էլ` որակ ունենալով, արտահանմանը խանգարել են համապատասխան հավաստագրերի կազմման թերությունները։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ նոյեմբերի 10-ին կայացած