
Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համագործակցության ու փոխըմռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի ներդրումային խորհուրդի հետ։
Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխհամագործակցել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումները, ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենսդրական բարելավման և զարգացման հարցերի շուրջ։
Ելնելով ՓՄՁ Զարգացման խորհրդի կազմում ՀԱԳՄ-ի հաջող համագործակցության երկարամյա փորձից, ակնկալվում է, որ առաջիկայում նույնպես կարձանագրվի արդյունավետ համագործակցություն։
Փոխըմռնման հուշագիրը նոյեմբերի 18-ին ստորագրել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ու ՀՀ ներդրումային խորհուրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը։