Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միությունը /ՀԱԳՄ/ ստեղծվել է 1996 թվականին:
ՀԱԳՄ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը շահերի ընդհանրության հիման վրա միավորում է արդյունաբերության, առևտրի, ֆինանսական համակարգի, գյուղատնտեսութան, տրանսպորտի, շինարարության և տնտեսության այլ ոլորտներում գործարարությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց: