
«Գործարարությունը տնտեսության և իրավիճակի փոփոխության ամենազգայուն ընկալողն ու արձագանքողն է։ Նոր իրողություններին համահունչ՝ նորովի մոտեցում պետք է ցուցաբերենք նաև մենք՝ գործարարներս»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ փետրվարի 3-ին կայացած Միության խորհրդի այս տարվա առաջին նիստում։ Նրա խոսքով՝ անցած տարին, որն առանձնահատուկ էր հետպատերազմյան ու համավարակային մարտահրավերներով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անկումային