
Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, հեռավար ձևաչափով, որին մասնակցեցին երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։ Կարևորելով նման նախաձեռնությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցում երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան, անդրադարձավ այն խնդիրներին, որոնց հաղթահարմանը միտված պետք է լինի ստեղծվող խորհրդի գործունեությունը։ Ուկրաինայի