ՀԱԳՄ պատվիրակությունն այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը փետրվարի 17-ին այս տարվա անդրանիկ հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Օրակարգում տնտեսության տարբեր ուղղություններին ու խնդիրներին առնչվող՝ մինչ այս երկկողմ քննարկված հարցերի կարգավորման ընթացքն էր, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող նոր փոփոխությունները։ Հանգամանալի անդրադարձ եղավ Եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերին։ Կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները, դիտարկվեցին առավել արդյունավետ լուծման հնարավորությունները։ Նկատի ունենալով հարցերի կարևորությունն ու տարողունակությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդրո առարկա կարգավորումներին առաջիկայում ևս անդրադառնալ։

Leave a reply