ՀԱԳՄ նախագահության նիստ

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝

1.Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կայացած «Եվրասիական շաբաթ-2018» միջազգային գործարար համաժողովի արդյունքների մասին:

Ա. Ղազարյան

2.ԵԱՏՄ Գործարար խորհրդի Պատվո նշանով Միության անդամներ էմիլ Գրիգորյանին,Ահարաոն Չիլինգարյանին, Սերգեյ Մաթևոսյանին պարգևատրելու մասին:

Ա. Ղազարյան

3.Հայկ Դեմոյանի «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումն ԱՄՆ-ում» խորագրով դասախոսության և գրքի շնորհանդեսի անցկացման մասին:

Ա. Ղազարյան

4.Այլ հարցեր:

Օրակարգի բոլոր հարցերի մեկնաբանությամբ հանդես եկավ նիստը վարող ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:

Նախագահության անդամները իրենց գոհունակությունը արտահայտեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ օրերս կայացած հանդիպումից: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել մասնավորապես հարկման, արտահանման և այլ օրախնդիր հարցերի վերաբերյալ:

Leave a reply