
ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անունից ցավակցում եմ Սիրիային պատուհասած աղետալի երկրաշարժի հետևանքով ունեցած բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։
Խորն է վիշտը, և կորուստներն՝ անչափելի։ Մեր զորակցությունն ենք հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին, մաղթում տոկունություն և մխիթարություն, իսկ արհավիրքից տուժածներին՝ շուտափույթ ապաքինում», — ասված է ուղերձում։
Leave a reply