• 21.06.2023
    Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

    Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

    Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները քննարկվեցին ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։ «Երկկողմ տնտեսական կապերն ունեն լավ ավանդույթներ, վերջին տարիներին արձանագրվել են փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի աճ»,-նշեց Միության փոխնախագահը։ Նրա խոսքով՝ հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում առրևտրատնտեսական
    • 19.06.2023
    «ՏՏ ընկերություններին աջակցման նոր փաթեթն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ»․ Արսեն Ղազարյան

    «ՏՏ ընկերություններին աջակցման նոր փաթեթն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ»․ Արսեն Ղազարյան

    Հաճախ ենք բախվում այն իրողությանը, երբ պետական այս կամ այն գերատեսչությունը հանդես է գալիս որևէ օրենսդրական կամ որոշման նախաձեռնությամբ՝ առանց քննարկելու, խորհրդակցելու համապատասխան ոլորտի ներկայացուցիչների, գիտակների հետ։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ՀԱԳՄ անդամների հետ հանդիպման ժամանակ։ Որպես ամենաթարմ օրինակ նա անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության
    • 16.06.2023
    «ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները պարունակում են տնտեսվարողներին մտահոգող դրույթներ»․ Արսեն Ղազարյան

    «ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները պարունակում են տնտեսվարողներին մտահոգող դրույթներ»․ Արսեն Ղազարյան

    «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ օրերս ընդունվեց Ազգային Ժողովի կողմից, ներառվել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հունիսի 15-ին կայացած նիստի օրակարգում։ «Թեև ժամանակին տարբեր եղանակներով պետական պատկան մարմիններին գործարարները հաղորդել էին իրենց մտահոգությունները, այդուհանդերձ, քննարկվող նախագծում շարունակում են պարունակվել տնտեսվարողներին մտահոգող դրույթներ»,- նշեց ՀԱԳՄ նախագահ
    • 01.06.2023
    «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան

    «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան

    Մայիսի 24-25-ը Մոսկվայում կայացան ԵԱՏՄ երկրների գործարար խորհրդի նախագահության նիստը և Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումը, որոնց, որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ, մասնակցում էր ՀԱԳՄ անդամ, «Կրեդիտ պարտնյոր» ֆինանսատնտեսական խորհրդատվական ընկերության հիմնադիր նախագահ Արմեն Ներսիսյանը: ԵԱՏՄ երկրների գործարար խորհրդի նախագահության նիստին, որ նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, պարոն
    • 01.06.2023
    Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է

    Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է

    Բիզնեսի հաջողությունը մեծապես պայմանավորված է տնտեսական օրենքների և իրավական ակտերի հստակ իմացությունից և ճիշտ կիրարկումից։ Այդ նպատակամիտվածությամբ էլ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի համապատասխան որոշմամբ հաստատվել է աշխատանքային իրավունքի ոլորտում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը, որի իրազեկման համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախատեսել և պարբերաբար կազմակերպում է սեմինարներ՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների մասնակցությամբ։
    • 23.05.2023
    Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը

    Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը

    Երևանում մայիսի 23-ին կայացավ «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ: Ներկայացնելով «Դալան Թեքնոլոջիս» ներդրումային ծրագիրը՝ նախագծի հիմնադիր ու տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ.
    • 19.05.2023
    Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես

    Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես

    Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և ԱՄՆ-ի 80 ընկերություններ են ներկայացված մայիսի 19-ին Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում բացված Food & Drinks 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում։ «Սննդի արդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսությունում կարևոր դերակատարություն ունի, մեծ է նրա տեսակարար կշիռը նաև արտահանման մեջ»,- բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ անցյալ տարիներին մեր
    • 11.05.2023
    Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը

    Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը

    «Առաջին հայացքից թվում է, թե գործարարությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը չհամընկնող են, բայց, եթե վերցնենք իրավաբանական լեզվով՝ որպես պայմանագրի կողմեր, մենք առաջին շահառուն ենք, որպեսզի Հայաստանում կոռուպցիայի մակարդակը լինի շատ ցածր, որ վարվող քաղաքականությունը և վերջինիս կիրառումն ունենան լուրջ արդյունքներ»,- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական
    • 04.05.2023
    Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում

    Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում

    Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներ իրականացնելու գործընթացին էր նվիրված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մայիսի 4-ին  կազմակերպած սեմինարը, որին մասնակցեցին շուրջ երկու տասնյակ ընկերությունների ու կառույցների ներկայացուցիչներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը հանգամանալի ներկայացրին ստուգման գործընթացում ԱԱՏՄ-ի իրավունքներն ու պարտականությունները, ՀՀ
    • 03.05.2023
    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին

    Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին մայիսին 3-ին ընդունեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։ «ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ունեցել են ինչպես միմյանց, այնպես էլ գործադիր իշխանության հետ անմիջական գործակցության