• 13.12.2023
    «Հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա»․ Արսեն Ղազարյան

    «Հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա»․ Արսեն Ղազարյան

    «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից դեկտեմբերի 13-ին կազմակերպված քննարկումը խնդիր ուներ գործարար շրջանակներին և շահագրգիռ այլ կողմերին ներկայացնել միջազգային առևտրի կարգավորումների և դրա հետ առնչվող ներդրումների խնդրահարույց հարցեր: Ինչպես նշեց ընկերության Հարկային և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը՝ «Բի-Դի-Օ»-ն իր գործընկերների հետ միասին նպատակ ունի նպաստելու Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, ինչին միտված է նաև
    • 08.12.2023
    Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից

    Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից

    2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելու են մայրաքաղաքի ավագանու կոմից 2023 թվականի ապրիլին ընդունված  Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները, որոնցով սահմանվող պահանջները ոչ միանշանակ են ընդունելի տնտեսվարող անձանց կողմից։ Ծագող խնդիրներին առնչվելու են թե խոշոր ընկերությունները, թե փոքր ու միջին ձեռնարկությունները, թե անհատ ձեռներեցները։ Այս առնչությամբ իրենց մտահոգող հարցերի քննարկման նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
    • 06.12.2023
    Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները

    Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն դեկտեմբերի 6-ին այցելած ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության փորձագետները նպատակամիտված էին տեղեկանալու գործարար ոլորտում չափագիտության առկա և օրվա պահանջներին համապատասխան ծառայություն ստեղծելու խնդիրներին։ «Այցի նպատակն է օգտագործել մեր հնարավորություններն ու միջազգային փորձը զորակցելու Հայաստանի գործարարներին չափագիտության ոլորտը օրենսդրությամբ և ենթակառուցվածքներով վերազինելու՝ ի շահ բիզնեսի զարգացման ու հատկապես արտահանման գործում չափագիտական առումով
    • 06.12.2023
    «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան

    «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ին հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ «Երկրի տնտեսությունը ներկայումս մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ՝ զարգացմանը նոր խթան հաղորդելու համար»,-նշեց ՀԱԳՄ նախագահը։ Նրա խոսքով՝ գործարարները շահագրգիռ հետևելով վարվող տնտեսական քաղաքականությանը, որպես անմիջական իրականացնողներ, արձանագրում են այն խնդիրները, որոնք ծագում
    • 01.12.2023
    Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը

    Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը

    Արդյունաբերության ոլորտում համագործակցության համատեղ նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցության և երրորդ երկրների գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերն են քննարկվել նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստի մասնակիցների կողմից: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից նիստին մասնակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի
    • 15.11.2023
    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը

    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը

    Համագործակցության հետագա հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի և Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բյուրոյի ու Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական հարցերով աջակցության խմբի գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուրովիչի՝ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ։ Վլադիմիր Չուրովիչը ներկայացրեց իրենց կառույցի գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ հանգամանալի կանգ առնելով իրականացվող տարածաշրջանային ծրագրերի վրա։ ՀԱԳՄ
    • 13.11.2023
    Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

    Բժշկական ապրանքների և ծառայությունների ներկայացում, նոր գործարար կապերի հաստատում․ այսպիսի նպատակներ է հետապնդում «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» 21-րդ բժշկական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նոյեմբերի 3-ին բացվեց Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում։ Ըստ LOGOS EXPO կենտրոնի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի՝ ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան և Բելառուսը ներկայացնող 80 ընկերություն։ Տաղավարները բաշխված
    • 01.11.2023
    «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար

    «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար

    «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը և Հայկական կարմիր խաչի ընկերությունը նոյեմբերի 1-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրերի իրականացմամբ միավորելու իրենց ջանքերը՝ մարդասիրական աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց։ Ըստ այդմ՝ «Ապավեն» ՍՊԸ-ն Հայկական կարմիր խաչի ընկերությանը կկատարի 40 000 000 դրամի չափով նվիրատվություն, իսկ ՀԿԽԸ-ն՝ կամավորական ռեսուրսի ներգրավմամբ
    • 20.10.2023
    «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն

    «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն

    Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 20-ին բացվեց «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի ավելի քան ութ տասնյակ ընկերություն ներկայացրել են իրենց արտադրանքը տարբեր ուղղություններով՝ ալկոհոլային խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ, մսի և կաթնամթերքի արտադրանք, պահածոյացված մրգեր ու բանջարեղեն, սառեցված կիսաֆաբրիկատներ, նպարեղեն, հրուշակեղեն, սննդարդյունաբերական սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։ Համակազմակերպիչ LOGOS EXPO կենտրոնի անվճար տրամադրած
    • 17.10.2023
    ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

    ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին։ ՀԿԽԸ գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, Հայաստանում իրենց ունեցած առաջնահերթությունները, մարդասիրական աշխատանքների առանձնահատկություններն ու փորձը։ Աննա Եղիազարյանը հանգամանալի պատմեց այն աշխատանքների մասին, որոնք ՀԿԽԸ -ն իրականացնում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման, հաշվառման, սնունդով, կենցաղային