• 01.05.2024
    «Պետական մենեջմենթը կատարելագործման կարիք ունի»․ Արսեն Ղազարյան

    «Պետական մենեջմենթը կատարելագործման կարիք ունի»․ Արսեն Ղազարյան

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներն ապրիլի 30-ին հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ։ Շնորհակալություն հայտնելով համանման հանդիպման կազմակերպման պատրաստակամության համար՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ տնտեսության ոլորտը համակարգող նախարարության հետ Միության երկխոսությունը միշտ կրել է պարբերական բնույթ՝ որոնց ընթացքում քննարկվել են ինչպես տնտեսությանը
    • 17.04.2024
    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեցին Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցիչները

    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեցին Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցիչները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ապրիլի 17-ին հյուրընկալվեցին Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի ավագ խորհրդական Օլե Կրոգսգարդը և առաջատար ավագ խորհրդական Պիտեր Հելքը։ Ներկայացնելով իրենց կառույցը՝ հյուրերը նշեցին, որ այն Դանիայի գործատուների ամենամեծ կազմակերպությունն է, որը ներառում է շուրջ 20 000 ընկերություններ ամենատարբեր ոլորտներից: Ի թիվս տարբեր գործառույթների՝ Ասոցիացիան նաև համագործակցում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի
    • 16.04.2024
    «Շուկայի դիվերսիֆիկացիան մշտական գերխնդիր է, որպեսզի տնտեսությունը զերծ մնա տարբեր ցնցումներից»․ԱրսենՂազարյան

    «Շուկայի դիվերսիֆիկացիան մշտական գերխնդիր է, որպեսզի տնտեսությունը զերծ մնա տարբեր ցնցումներից»․ԱրսենՂազարյան

    «Շուկայի դիվերսիֆիկացիան մշտական գերխնդիր է, որպեսզի տնտեսությունը զերծ մնա տարբեր ցնցումներից,–նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ Առաջին ալիքի «Լուրեր» հաղորդմանը տված հարցազրուցում։ –Փորձում ենք անել ամեն ինչ, որ մեր արտադրողները, պոտենցյալ արտահանողները նաև եվրոպական շուկա դուրս գան»։ Դրա համար, ըստ ՀԱԳՄ նախագահի՝ առաջին հերթին պետք է ապահովել որակի տեխնիկական
    • 16.04.2024
    Ներկայացվեց Ավագ Հարությունյանի «Անապատի գինու գույնը։ Գինու հոգևոր և նյութական ընկալումն արաբ-իսլամական մշակույթում» գիրքը

    Ներկայացվեց Ավագ Հարությունյանի «Անապատի գինու գույնը։ Գինու հոգևոր և նյութական ընկալումն արաբ-իսլամական մշակույթում» գիրքը

    Մտավորականության յուրահատուկ հավաքի վերածվեց ՀԱԳՄ խորհրդի անդամ, Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի «Անապատի գինու գույնը։ Գինու հոգեւոր և նյութական ընկալումն արաբ-իսլամական մշակույթում» գրքի շնորհանդեսը, որը ապրիլի 15-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում։ Գիրքը հրատարակվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հովանավորությամբ։ «Այսօր միայն գինու մասին գրքի շնորհանդես
    • 10.04.2024
    Մեկնարկեցին «Կրթություն և կարիերա․ EXPO 2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքները

    Մեկնարկեցին «Կրթություն և կարիերա․ EXPO 2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքները

    Հայաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Էստոնիայի և Ուզբեկստանի հարյուրից ավելի կրթական հաստատություններ են ներկայացված «Կրթություն և կարիերա․ EXPO 2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում, որն իր դռները բացեց ապրիլի 10–ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իր բնույթով տարածաշրջանում խոշորագույն ամենամյա ցուցահանդեսը, որը կազմակերվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից, թվով 23-րդն է։ Ներկայացված
    • 29.03.2024
    Անհնար է ունենալ առողջ հասարակություն՝ առանց առողջ տնտեսության

    Անհնար է ունենալ առողջ հասարակություն՝ առանց առողջ տնտեսության

    «Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և դրան առնչվող հիմնախնդիրները» հարցն էր ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մարտի 28-ին կայացած խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում։ Նիստին մասնակցելու հրավիրվել էին նաև տնտեսության բնագավառի վերլուծաբաններ, ակադեմիական ոլորտի տեսաբաններ։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ ՀՀ գործադիր իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու ստորաբաժանումների հետ վերջին շրջանում
    • 27.03.2024
    «Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում»․ ՀՀ–ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան

    «Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում»․ ՀՀ–ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մարտի 27–ին կայացավ հայ–ղազախական գործարար համաժողով, որը կազմակերպվել էր Հայաստան Ղազախստանի Հանրապետության գործարար առաքելության շրջանակում։ «Հայաստանի և Ղազախստանի միջև ամենաբարձր մակարդակով այցերին ու շփումներին զուգահեռ կարևոր է, որ մենք՝ գործարար շրջանակներս, հաճախակի հանդիպենք, քննարկենք, մշակենք ու իրականացնենք համատեղ նախագծեր»,– ողջունելով միջոցառման մասնակիցներին` համոզմունք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ
    • 22.03.2024
    Վեց երկրի շուրջ 100 ընկերություն՝ «Կովկաս. շինարարություն և վերանորոգում» միջազգային ցուցահանդեսում

    Վեց երկրի շուրջ 100 ընկերություն՝ «Կովկաս. շինարարություն և վերանորոգում» միջազգային ցուցահանդեսում

    Վեց երկրի՝ Հայաստանի, Ավստրիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Էստոնիայի  շուրջ 100 ընկերություն է ներկայացված «Կովկաս. շինարարություն և վերանորոգում 2024» ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում։ Հոբելյանական՝ թվով 20-րդ ցուցահանդեսն իր դռները բացեց մարտի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Ավանդաբար մենք գարունը սկսում ենք «Շինարարություն և վերանորոգում» ցուցահանդեսով և ամեն անգամ այն բացելիս ոգևորություն ենք ապրում, որ շինարարի
    • 06.03.2024
    ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իրաքցի գործընկերների հետ

    ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իրաքցի գործընկերների հետ

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 26-29–ը Իրաք կատարած այցի շրջանակներում այս երկիր էր մեկնել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը, որը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տեղի գործընկերների հետ։ Մասնավորապես Իրաքի Առևտրաարդյունաբերական պալատում՝ նախագահ Աբդուլռազաք Ալ-Զուհեյրիի գլխավորությամբ, կողմերը քննարկել են երկու երկերների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։ Հնարավոր համատեղ ծրագրերի մշակման հեռանկարներին են անդրադարձել
    • 04.03.2024
    Միջոցառումներ՝ նվիրված Գործարարի օրվան

    Միջոցառումներ՝ նվիրված Գործարարի օրվան

    Բարեգործությունը բոլոր ժամանակներում հատուկ է եղել հայ գործարարությանը։ Պատահական չէ, որ հենց հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ին, Հայաստանում պաշտոնապես նշվում է Գործարարի օրը։ Այս առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները մարտի 4-ին ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին նվիրյալ հայորդու Երևանում տեղակայված արձանին։ Ի հիշատակ բարեսիրտ գործարարի՝ հոգեհանգստյան կարգ կատարվեց մայտաքաղաքի Ս.