


ՀՀ կառավարություն-գործարար համայնք ձևաչափով Դիլիջանում կայացած աշխատաժողովի արդյունքների լույսի ներքո Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անելիքների ու խնդիրների մասին հարցն էր ընդգրկված ՀԱԳՄ՝ հուլիսի 10–ին կայացած խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում։

Երևանի ոսկերչական գործարանում հունիսի 25–ին հանդիսավորությամբ բացվեց գործարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն` գործարար, անվանի հասարակական գործիչ, բարերար Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը։

«Արհեստական բանականությունը հաղորդակցության կազմակերպման գործում» ընդհանուր խորագիրն էր կրում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հունիսի 12-ին կազմակերպված սեմինար–հանդիպումը, որին մասնակցեցին Միության անդամ ընկերությունների մարկեթինգի, հաղորդակցության ու զարգացման ոլորտների պատասխանատուներ։


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցչական խումն իր մասնակցությունն է ունեցել ապրիլի 18-ին Դիլիջանում կազմակերպված «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին:

Հայաստանի ավելի քան յոթ տասնյակ ուսումնական հաստատություններ են ներկայացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 16-ին բացված «Կրթություն և կարիերա EXPO 2025» 24-րդ մասնագիտացված ցուցահանդեսում։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի կողմից համատեղ կազմակերպված ցուցահանդեսի մասնակից բուհերը, քոլեջները, կրթական կենտրոններն այցելուներին են ներկայացրել իրենց մասնագիտացումները, կրթական ծրագրերը, ուսումնական գործընթացների կազմակերպման հնարավորություններն ու առանձնահատկությունները։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ապրիլի 10-ին հյուրընկալվեց Դուբայի միջազգային պալատի պատվիրակությունը։ Ինչպես նշեց կառույցի միջազգային գործընկերության գծով տնօրեն Սումայա Ալ Շամսին՝ Հայաստան իրենց առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ այն ուղղություններին, որոնցում կարելի է զարգացնել տնտեսական երկկողմ համագործակցություն։

Տնտեսական զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի քննարկման, գործարարների առջև ծառացած արդի հիմնախնդիրները վերհանելու նպատակն էր հետապնդում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ապրիլի 4-ին հրավիրված աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀԱԳՄ–ի, Առևտրի միջազգային պալատի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունն ու փորձագետները, գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: