


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի համատեղ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի շրջանակում հունիսի 28-ին Ալլուրիա համալիրում տեղի ունեցավ գինեգործության ոլորտի հայրենական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հադիպում։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հունիսի 17–ին հյուրընկալվեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի ու Ձեռներեցության և գործադիր զարգացման կենտրոնի ներկայացուցիչները։

Երևանի Իմպերիալ Փալաս հյուրանոցում հունիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպած Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում, որը երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ հերթական միջոցառումն էր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

Հայկական բարեգործական ընդհանուր միության սրահում հունիսի 5-ին տեղի ունեցավ տոնական հանդիսություն՝ նվիրված դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Զորյանի ծննդյան 70-ամյակին։

Կարսում հունիսի 2-ին տեղի է ունեցել ներկայացուցչական հանդիպում Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև՝ B2B բանակցությունների ձևաչափով։ Միջոցառումն անցկացվել է Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարությունների, ինչպես նաև Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։

Աշխատանքի էական պայմանները փոխելիս կամ աշխատանքային պայմանագրերը լուծելու դեպքում առավել հաճախ արձանագրվող խախտումներին էր նվիրված մայիսի 15-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած սեմինարը։

Անցյալ տարին Հայաստանի գործարարների համար արդյունավետ է եղել թե՛ բիզնեսի, թե՛ ձեռքբերումների առումով։ Նման գնահատական տվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մայիսի 11-ին կայացած ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստի օրակարգային` «2025թ. ՀԱԳՄ կատարած աշխատանքների և 2026թ ․ խնդիրների մասին» հարցի քննարկման ժամանակ։

Կողմերը կարևորեցին «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրի շրջանակներում հայ-դանիական համատեղ գործակցությունը, ինչը կարող է միավորել ուժերն ու հնարավորությունները։ Նշվեց, որ ՀԱԳՄ-ն կենսաբազմազանության ապահովման խնդիրներում կարող է կամուրջ դառնալ գործարարության և Կառավարության միջև։ Միությունը միշտ էլ երկխոսության նախանձախնդիրներից է։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 26-ին կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում ներառված էր 5 հարց։
Նախարարը շնորհավորելով անդամներին՝ ընդգծեց, որ նրանց փորձառությունը կօգնի համատեղ քննարկումների միջոցով ձևավորել լուծումներ, որոնք կնպաստեն կատարվող հսկայածավալ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։