
Գործարարները կառավարությանը կներկայացնեն ոլորտային խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նոյեմբերի 18-ին կայացած խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել են Միության անդամների կողմից բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարությանը։








