
Ներկայացվեցին գործատու–աշխատող փոխհարաբերություններին առնչվող խնդիրներն ու դրանց լուծումները
Աշխատանքի էական պայմանները փոխելիս կամ աշխատանքային պայմանագրերը լուծելու դեպքում առավել հաճախ արձանագրվող խախտումներին էր նվիրված մայիսի 15-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած սեմինարը։
Առավել հաճախ ծագող խնդիրները և դրանց համապատասխան լուծումները ներկայացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժին պետ Ալվարդ Արշակյանը։
Սեմինարին մասնակցեցին տարբեր ընկերությունների իրավաբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման, կադրերի բաժնի ղեկավարներ, հաշվապահներ, աշխատակիցներ, ովքեր հետաքրքրված էին ներկայացված թեմայով։


