
Զեղծարարները կեղծ լուրեր են տարածում ՀԱԳՄ նախագահի անունից
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ՀԱԳՄ անդամներին հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացրել է WhatsApp–ում իր անունով բացված կեղծ հաշվից տարածվող ապատեղեկատվության մասին։
«Օրերս WhatsApp–ում իմ անունով կեղծ հաշիվ է բացվել, որի հեղինակը տարբեր հաղորդագրություններ է ուղարկում Միության անդամներին, փորձում երկխոսություն հաստատել, զանազան կեղծ լուրեր տարածում իմ և իմ գործունեության մասին։ Զեղծարարը կեղծ հաշիվը գրանցել է +37444354502 հեռախոսահամարով։
Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար խնդրում եմ զգոն լինել, չբացել կեղծ հաշվից ստացված հաղորդագրությունները, հաղորդակցության մեջ չմտնել կեղծարարի հետ»,–ասված է ՀԱԳՄ անդամներին ուղղված հաղորդագության մեջ։