• 23.05.2014
    Հայաստանի կոշիկ արտադրողների միության նախագահ. Մեր կոշկագործների աշխատանքները Ֆրանսիա են արտահանվում

    Հայաստանի կոշիկ արտադրողների միության նախագահ. Մեր կոշկագործների աշխատանքները Ֆրանսիա են արտահանվում

    Հայկական կոշկագործական ընկերություններն իրենց արտադրանքը Ֆրանսիա են արտահանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կոշիկ արտադրողների միության նախագահ Կարապետ Մովսիսյանը: Նրա խոսքով, մի շարք ընկերություններ մշտապես են արտահանում, մյուսներն' ըստ պատվերի: «Գնորդները տարբեր են, միայն ֆրանսահայերով չեն սահմանափակվում», - հավելել է Մովսիսյանը: Նշենք, որ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, 2013թ. ընդամենը մի քանի հազար զույգ,
    • 21.05.2014
    Հայ–ամերիկյան տնտեսական կապեր

    Հայ–ամերիկյան տնտեսական կապեր

    Հայ–ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը առավել զորակցելու ակնկալությամբ մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը։ Պարոն փոխդեսպանը նշեց, որ ԱՄՆ–ի դեսպանության համար կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացումը, և իրենք պատրաստ են զորակցելու այդ խնդրին։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում իրականացվող
    • 19.05.2014
    2014թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արմենալի» ֆոլգայի արտահանման ծավալներն աճել են 4,6 տոկոսով

    2014թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արմենալի» ֆոլգայի արտահանման ծավալներն աճել են 4,6 տոկոսով

    2014թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանը 7175 տոննա արտադրանք է թողարկել' 4,6 տոկոսով գերազանցելով 2013թ.-ի ցուցանիշը: Այս մասին ընկերության մամուլի ծառայությունից են հայտնել: «Արմենալը» շարունակում է Հայաստանից Միացյալ Նահանգներ հիմնական արտահանողը մնալ (90 տոկոս): Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով, հունվար-մարտ ամիսներին երկրից 8177 տոննա ալյումինային ֆոլգա է արտահանվել, ինչը 2013թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից
    • 17.05.2014
    Էկոնոմիկայի նախարար. Մեր գործարարները ոչ պակաս հայրենասեր են

    Էկոնոմիկայի նախարար. Մեր գործարարները ոչ պակաս հայրենասեր են

    Կարծում եմ, մեր գործարարները ոչ պակաս հայրենասեր են: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը կավառարության անդամների հետ, որտեղ վարչապետը հայտարարել էր հուլիսի 1-ից բիզնեսի համար ազնիվ խաղի անհրաժեշտության մասին: «Բիզնեսը հասկանում է, որ տնտեսության զարգացման համար պետք են տնտեսական ու իրավականա փոփոխություններ»,-հավելել
    • 17.05.2014
    Արդյունաբերողների միության նախագահ. Բիզնեսը Հայաստանում լրիվ շահութաբեր է, թող չնվնվան

    Արդյունաբերողների միության նախագահ. Բիզնեսը Հայաստանում լրիվ շահութաբեր է, թող չնվնվան

    Հայաստանում բիզնեսով զբաղվելը լրիվ շահութաբեր է: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մեկնաբանելով նոխօր օրը երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ խոշոր գործարարների հանդիպումը: Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ հուլիսի 1-ից բոլոր գործարարների համար պետք է հավասար պայմաններ լինեն, Ղազարյանը նկատել է, որ գործարար շրջանակները
    • 29.04.2014
    Երևանում ոսկերչական ազատ գոտում ընդգրկվել են առաջին ընկերությունները

    Երևանում ոսկերչական ազատ գոտում ընդգրկվել են առաջին ընկերությունները

    Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) սկսել են ընդգրկվել առաջին ընկերությունները: Ազատ գոտու կազմակերպիչ «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հետ պայմանագրերը ստորագրվել են ապրիլի 28-ին Երեւանում: Ընկերության ղեկավար Արտակ Ուդումյանը նշել է, որ ԱՏԳ-ի ստեղծման եւ զարգացման գործում կարեւոր է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) ջանքերի դերը, որը օգնել է ներգրավել ոսկերիչներ ամբողջ աշխարհից: Էկոնոմիկայի
    • 29.04.2014
    ՀԱԳՄ նախագահության նիստ

    ՀԱԳՄ նախագահության նիստ

    Ապրիլի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները։ Մասնակիցներն արտահայտեցին Այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքի վերաբերյալ Միության դիրքորոշումը, արվեցին առաջարկություններ։
    • 25.04.2014
    Հայաստանի հարկային մարմինները կարող են վճարովի աուդիտ անցկացնել

    Հայաստանի հարկային մարմինները կարող են վճարովի աուդիտ անցկացնել

    Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Այլընտրանքային հարկային ստուգումների» մասին օրինագծին, որը Գործադիրի ապրիլի 23-ի նիստում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ըստ էության՝ այլընտրանքային հարկային ստուգումները վճարովի աուդիտ են տրամադրելու հարկային մարմինների կողմից՝ հարկատուի խնդրանքով: «Այն դեպքերում, երբ հարկատուները կասկածներ ունեն իրենց հարկային հաշիվների եւ պարտավորությունների հետ կապված, նրանք կարող են հարկային մարմինների արտահերթ ստուգում
    • 22.04.2014
    Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 18:00-20:00-ը

    Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 18:00-20:00-ը

    «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին' ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին' ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գրանդ Հոլդինգի» լրատվական ծառայությունից: «2014 թվականի ապրիլի 19-ին 65 տարեկանում կյանքից հեռացավ
    • 22.04.2014
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԳՄ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԳՄ

    Ապրիլի 19–ին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն