
Նախագահության նիստ
Հունիսի 17–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստը հետևյալ օրակարգով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նախատեսվող հանդիպմանը քննարկվելիք ընդհանրական հարցերի կոնկրետացում, խմբավորում և համակարգում։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խիստ կարևորեց գործարարների խնդիրների համակարգումը, ինչը հնարավորություն կտա այն ներկայացնել ամբողջությամբ, համակողմանի՝ բնականաբար ակնկալելով նաև համարժեք պատասխան։
Հանձնարարվեց ճյուղային միություններին նախապես ոլորտային քննարկումներ կազմակերպել։