Հայ–ամերիկյան տնտեսական կապեր

Հայ–ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը առավել զորակցելու ակնկալությամբ մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը։ Պարոն փոխդեսպանը նշեց, որ ԱՄՆ–ի դեսպանության համար կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացումը, և իրենք պատրաստ են զորակցելու այդ խնդրին։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները և Մաքսային Միությանը անդամակցելու առնչությամբ նոր պահանջներն ու մարտահրավերները։

Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ Վուդվորդ Քլարկ Փրայսը այդ ուղղությամբ Միության կատարած աշխատանքը բնութագրեց խիզախություն բառով։

Միության ղեկավարության հետ անկեղծ զրույցում արծարծվեցին նաև հայ–ամերիկյան տնտեսական կապերին առնչվող այլ հարցեր։

Leave a reply