Հայ–չիլլիական գործարար հանդիպում

Հունիսի 3–ին մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայ–չիլիական գործարար հանդիպում, որը կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության դեսպանությունը։

Ներկայացնելով Հայաստանում բիզնես մթնոլորտի մակարդակն ու զարգացման տրամաբանությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մասնավորեց, որ Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու նոր պայմաններում առվել կարևորում է արտաքին տնտեսական կապերը, ինչը կարող է կամուրջ դառնալ նաև այլ երկրների համար։

Հայաստանի Հանրապետությունում Չիլիի արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենի և Մոսկվայում Չիլիի հյուպատոս Խուան Կրիտոբալ Մարինի ելույթները վերաբերում էին Չիլիի տնտեսական միջավայրին և հնարավորություններին։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը շեշտեց, որ երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և ծավալելու համար կան շատ չօգտագործվող ռեզերվներ։

Գործարարները հարց ու պատասխանի ընթացքում արծարծեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ։

Leave a reply