• 21.04.2014
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու և Տավուշի մարզեր

    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու և Տավուշի մարզեր

    Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր: Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ:
    • 17.04.2014
    Ռուս փորձագետ. ՄՄ շուկայում Հայաստանը կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակը» «բրենդիով» փոխարինելու կապակցությամբ

    Ռուս փորձագետ. ՄՄ շուկայում Հայաստանը կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակը» «բրենդիով» փոխարինելու կապակցությամբ

    Մաքսային միության շուկայում Հայաստանի կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակ» անվանումը «բրենդիով» փոխարինելու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Ալկոհոլի դաշնային ու տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը: Մաքսային միությունը դեռ ալկոհոլի աշխարհագրական անվանումների պաշտպանության պահանջ չի ներկայացնում, նշել է նա: Նշենք, որ ԵՄ-ն Հայաստանի հետ աշխարհրագրական անվանումների պաշտպանության վերաբերյալ երկկողմանի համաձայնություն չունի: ԵՄ
    • 11.04.2014
    Ուսումնաաշխատանքային հանդիպում Պորտուգալիայում

    Ուսումնաաշխատանքային հանդիպում Պորտուգալիայում

    Ապրլի 1-2-ը Պորտուգալիայի Բրագա քաղաքում «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամ կազմակերպությունների միջև անցկացվեց ուսումնաաշխատանքային հանդիպում: Կոնսորցիումը Եվրոպական միության «HEN-GEAR» «Տեմպուս» ծրագրի շրջանակներում համագործակցում է ՀՀ մի շարք համալսարանների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ: Բրագայում հանդիպումը համախմբել էր մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների: Հանդիպմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացնում էին Միության գործադիր
    • 09.04.2014
    Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները

    Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները

    Ապրիլի 8-ին Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը
    • 07.04.2014
    Աշգաբատում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողովը

    Աշգաբատում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողովը

    Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշգաբատ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում: Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գործարար համաժողովի համակազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը: Համաժողովին Հայաստանից մասնակցում են
    • 03.04.2014
    Ռուսաստանի Արդյունաբերողների միության ղեկավար. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը մեծացնում է աբխազական երկաթուղու նախագծի առաջնահերթությունը

    Ռուսաստանի Արդյունաբերողների միության ղեկավար. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը մեծացնում է աբխազական երկաթուղու նախագծի առաջնահերթությունը

    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն աբխազական երկաթուղու վերականգնման նախագիծն առաջնահերթ է դարձնում: Այս մասին Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի XV միջազգային գիտական համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասել է Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը: «Նախ՝ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը: Կարծում եմ՝ այդ տեղի կունենա, հիմնական սխեման միության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելն է: Երկրորդ՝
    • 31.03.2014
    ՀԱԳՄ նախագահության նիստ

    ՀԱԳՄ նախագահության նիստ

    Մարտի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության նիստ՝ Միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Նիստի օրակարգը՝ - Հայէկոնոմբանկի կողմից առաջարկվող նոր ՎԻԶԱ ԲԻԶՆԵՍ ՔԱՐՏԵՐԻ ներկայացում։ Մ. Մարգարյան - Թբիլիսի քաղաքում կայացած հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին։ Ա. Ղազարյան - ՊԵԿ–հետ համատեղ աշխատանքների ծրագրի մշակման ուղղությամբ աշխատանքային խումբ ձևավորելու մասին։ Գ. Գյուլբուդաղյան - ՀՀ ՔՕ հոդված 25–ի նոր
    • 28.03.2014
    ՍԾՏՀ ԳԽ տնօրենների խորհրդի նիստ

    ՍԾՏՀ ԳԽ տնօրենների խորհրդի նիստ

    Մարտի 20-ին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացավ ՍԾՏՀ ԳԽ (BSEC BC) Տնօրենների խորհրդի 48-րդ արտահերթ նիստը, որին Հայաստանը ներկայացնում էր Արթուր Ղազարյանը։ Ներկա էին հետևյալ երկրները՝ Բուլղարիա /Նախագահող/, Հայաստան, Հունաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Ադրբեջան։ Քննարկումներից ուշագրավը եղել է ֆինանսականը։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի ԱԳՆ-ը ս.թ. հուլիսի 1-ից դադարեցնում է քարտուղարության աշխատակիցների և որոշ ծախսերի ֆինանսավորումը: Ներկայացվեց
    • 26.03.2014
    2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի

    2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի

    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները: Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետը հանձնարարել
    • 24.03.2014
    ԱՐՄԵՆԱԼ. Տեխնիկապես վերազինված, սոցիալապես պատասխանատու, էկոլոգիապես անվտանգ

    ԱՐՄԵՆԱԼ. Տեխնիկապես վերազինված, սոցիալապես պատասխանատու, էկոլոգիապես անվտանգ

    NEWS.am գործակալության հարցերին պատասխանում է ՌՈՒՍԱԼ ընկերության ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը. Պարոն Սինելնիկով, պատմեք գործարանի՝ 2013թ. աշխատանքների արդունքների մասին: Որքա՞ն է սպառման ծավալը Հայաստանում, եթե այդպիսին կա, եւ արտերկրում: 2013թ. ԱՐՄԵՆԱԼ-ը թողարկել է իր գործունեության ընթացքում ամենաշատ արտադրանքը՝ 27,7 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 5,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի: Վերջին չորս