
Արդյունաբերողների միության նախագահ. Բիզնեսը Հայաստանում լրիվ շահութաբեր է, թող չնվնվան
Հայաստանում բիզնեսով զբաղվելը լրիվ շահութաբեր է: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մեկնաբանելով նոխօր օրը երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ խոշոր գործարարների հանդիպումը:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ հուլիսի 1-ից բոլոր գործարարների համար պետք է հավասար պայմաններ լինեն, Ղազարյանը նկատել է, որ գործարար շրջանակները ուզում են դրան հավատալ: «Իհարկե, մեկ օրում իրավիճակը չի փոխվի, բայց ուզում եմ հույս ունենալ, որ բիզնեսն ու պետական ապարատը 1-2 տարում կկարողանան հասնել որակական փոփոխությունների»,-ընդգծել է Արսեն Ղազարյանը: Հարցին, թե կառավարությունն ավելի խիստ չի՞ դարձել, որի հետեւանքով Հայաստանում բիզնեսով զբաղվելը դարձել է ոչ շահութաբեր, Ղազարյանը պատասխանել է. «Շատ էլ շահութաբեր է եւ թող չնվնվան նրանք, որոնց շահույթները առանց այդ էլ բավարար են»:
Աղբյուրը՝ news.am