• 28.10.2022
    «Հայաստանը բոլոր հիմքերն ունի առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար» Արսեն Ղազարյան

    «Հայաստանը բոլոր հիմքերն ունի առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար» Արսեն Ղազարյան

    Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի յոթ տասնյակից ավելի ընկերություններ են մասնակցում Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 28-ին բացված «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2022» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Հայաստանը չի կարող դառնալ գազային կամ նավթային հաբ, բայց մեր երկիրն ունի բոլոր հիմքերն առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար»,- բացման իր խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և
    • 25.10.2022
    Հայ գործարարների պատվիրակությունը ճանաչողական այցով եղավ Լիտվայում

    Հայ գործարարների պատվիրակությունը ճանաչողական այցով եղավ Լիտվայում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի շրջանակներում հայկական թեթև արդյունաբերության ոլորտի մեկ տասնյակ ընկերության ներկայացուցիչներ հոկտեմբերի 8-15-ը ճանաչողական այցով եղել են Լիտվայի Հանրապետությում։ Ուղևորության ընթացքում հայ գործարարներն այցելել են Վիլնյուսի, Կաունասի, Ուտենայի առաջատար տեքստիլագործական ընկերություններ, առևտրի կենտրոններ, ցուցասրահներ։ Հայաստանյան պատվիրակությանն
    • 20.10.2022
    «Հայ-բրազիլական տնտեսական փոխգործակցության համար առկա են լավ հնարավորություններ»․ Արսեն Ղազարյան

    «Հայ-բրազիլական տնտեսական փոխգործակցության համար առկա են լավ հնարավորություններ»․ Արսեն Ղազարյան

    Հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները քննարկեցին ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ։ Դեսպանի խնդրանքով ՀԱԳՄ նախագահը ներկայացրեց Միության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում առկա տնտեսական իրավիճակը, ոլորտային իրավական դաշտը, այն բնագավառները, որոնցում հնարավոր է խորացնել երկկողմ հարաբերությունները։
    • 14.10.2022
    Երևանում բացվեց «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

    «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 14-ին մեկնարկեց «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 80 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքմենստանից: Ցուցահանդեսին, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO կենտրոնը, ներկայացված են հիմնականում գյուղատնտեսության ոլորտի ընկերություններ՝ գյուղմթերքի արտադրություն, վերամշակում, վաճառք և արտահանում: «Բավական ծանր աշխարհաքաղաքական, տնտեսական պայմաններում մենք
    • 10.10.2022
    Հայ գործարարներն առանձին տաղավարով մասնակցել են Կաունասի տնտեսական ցուցահանդեսին

    Հայ գործարարներն առանձին տաղավարով մասնակցել են Կաունասի տնտեսական ցուցահանդեսին

    Հայաստանի տեքստիլագործական ոլորտի շուրջ մեկ տասնյակ ընկերություն առանձին միասնական տաղավարով ներկայացվել է Կաունասում հոկտեմբերի 7-9-ը կազմակերպված «Արտադրված է Լիտվայում» տնտեսական ցուցահանդեսին։ Հայ արտադրողների մասնակցությունն ապահովվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրի շրջանակներում։ Ողջունելով հայ գործընկերներին՝ ԼՀՏԱԱ-ի գլխավոր տնօրեն Աստա
    • 01.10.2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների, ներդրումային ծրագրերի, առաջիկայում սպասվելիք բիզնես ռիսկերի խնդիրների շուրջ:
    • 28.09.2022
    «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» — Արսեն Ղազարյան

    «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» — Արսեն Ղազարյան

    Հայ-չեխական տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և Չեխ-միջինասիական առևտրի պալատի նախագահ Իրժի Նեստավալի՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ ՀԱԳՄ նախագահը, ծանոթացնելով Միության գործունեության ուղղություններին, հյուրին ներկայացրեց Հայաստանում առկա տնտեսական իրավիճակը, օրենսդրական դաշտը, ներդրումային հնարավորությունները։ «Չեխիայի հետ ժամանակին ունեցել ենք ակտիվ առևտրատնտեսական կապեր, կազմակերպվել են համատեղ
    • 16.09.2022
    Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

    Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

    Յոթ երկրի 184 ընկերություն է ներկայացված Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 16-ին բացված Արմենիա էքսպո-2022 տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում։ Վերջինս, որ թվով քսանմեկերորդն է՝ կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Լոգոս էքսպո կենտրոնի» կողմից։ Շնորհակալություն հայտնելով այս ծանր ժամանակաշրջանում ցուցահանդեսին մասնակցության համար՝ «Լոգոս էքսպո կենտրոնի» գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը ներկաներին խնդրեց
    • 14.09.2022
    ԱՐՄԵՆԱԼ-ի հովանավորությամբ Դավիթ Մելքոնյանը կմասնակցի շախմատի աշխարհի մանկական առաջնությանը

    ԱՐՄԵՆԱԼ-ի հովանավորությամբ Դավիթ Մելքոնյանը կմասնակցի շախմատի աշխարհի մանկական առաջնությանը

    Սեպտեմբերին Բաթումում կայանալիք շախմատի աշխարհի մանկական առաջնությանը Հայաստանը կներկայացնի յոթնամյա Դավիթ Մելքոնյանը, որի հովանավորությունը, ՌՈՒՍԱԼ-ի աջակցությամբ, ստանձնել է  ԱՐՄԵՆԱԼ գործարանը։ Դավիթն Արաբկիր համայնքի շախմատի մանկապատանեկան դպրոցի սան է, Երևանի չեմպիոնը և Հայաստանի առաջնության մրցանակակիրը: ԱՐՄԵՆԱԼ գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հետ հանդիպմանը Դավիթ Մելքոնյանն ու նրա մարզիչ Տիգրան Գասպարյանը մանրամասներ ներկայացրին սպասվող առաջնության մասին, որին
    • 12.09.2022
    ՄԱՀԱՑԵԼ Է ԷՄԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

    ՄԱՀԱՑԵԼ Է ԷՄԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես վշտացած է Միության նախագահության անդամ, «Երևանի ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Էմիլ Գրիգորյանը մեր Միության հիմնադիր անդամներից է, Հայաստանում նոր տնտեսական հարաբերություններում բիզնեսի սկզբնավորման ու զարգացման երախտավորներից, ով ուսանելի հետք