
Հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցերին անդրադարձան դեկտեմբերի 7-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տնտեսական կապերի զարգացման ստորաբաժանման ղեկավարները։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծեց համանման քննարկումների կարևորությունը, նշելով, որ, թեև ստեղծված օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դժվար է տնտեսության զարգացում