• 13.07.2022
    «Տնտեսությունում առկա ներկա իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»․ Արսեն Ղազարյան

    «Տնտեսությունում առկա ներկա իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»․ Արսեն Ղազարյան

    Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջև ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։ «Աշխարհաքաղաքական և տնտեսական ներկա իրողությունները նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, և այս տուրբուլենտ շրջանում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
    • 04.07.2022
    Քննարկվեցին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

    Քննարկվեցին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

    Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Թավրիզի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչների՝ հուլիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀԱԳՄ փոխնախագահներ Ներսես Կարամանուկյանը և Արմեն Մարտիրոսյանը, իրանական պատվիրակության կազմում էին Պալատի խորհրդի ներկայացուցիչ և ներմուծման ու արտահանման հանձնաժողովի նախագահ Սայեդ Յոուսեֆ Հոսեինին, արտաքին
    • 22.06.2022
    Հայ-ուդմուրտական գործարար համաժողով Երևանում

    Հայ-ուդմուրտական գործարար համաժողով Երևանում

    Երևանում հունիսի 22-ին կայացած Հայ-ուդմուրտական գործարար համաժողովով մեկնարկեց Ուդմուրտիայի Հանրապետության գործարարների պատվիրակության եռօրյա այցը Հայաստան։ Վերջինիս կազմակերպիչներն են ՈՒՀ զարգացման կորպորացիայի արտահանման աջակցության կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ու Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միությունները։ Ուդմուրտիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինի գլխավորած պատվիրակության մեջ ներգրավված են բարձր տեխնոլոգիաների, ինժեներական կոնստրուկցիաների, ագրոարդյունաբերական, մեծածախ առևտրի, օդափոխիչ
    • 16.06.2022
    Մեկնաբանվեցին ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերով նախատեսված փոփոխությունները

    Մեկնաբանվեցին ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերով նախատեսված փոփոխությունները

    2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Գործող օրենսդրության համեմատությամբ տնտեսական հանցագործությանը վերաբերող և հարակից այլ հոդվածներում կատարված փոփոխություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հունիսի 15-ին «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում կազմակերպել էր իրազեկման սեմինար, որը վարեց ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական
    • 06.06.2022
    Թբիլիսիում կազմակերվեց Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակին նվիրված ցուցահանդես

    Թբիլիսիում կազմակերվեց Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակին նվիրված ցուցահանդես

    Վրաստանի մայրաքաղաքի Ազատության հրապարակում հունիսի 5-ին բացվեց հին ավտոմեքենաների միացյալ ցուցահանդես, որտեղ իրենց անդամների յուրահատուկ նմուշներն էին ներկայացրել Հայաստանի և Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիաները։ Ցուցահանդեսը հերթականն էր այն միջոցառումներից, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, ի նշանավորումն հայ մեծանուն գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, իրականացնում է տարվա ընթացքում։ Հայ մասնակիցները Թբիլիսի էին ժամանել ավտոարշավով,
    • 04.06.2022
    Ցուցահանդես և ավտոարշավ՝ ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի

    Ցուցահանդես և ավտոարշավ՝ ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, հունիսի 4-ին կազմակերպել էին հին մեքենաների ցուցահանդես, որին հաջորդեց ավտոարշավ դեպի Վրաստանի մայրաքաղաք։ Մինչ միջոցառման մեկնակը գործարարներն ու մասնակիցները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին։ Ցուցահանդեսին ներկայացված էին 40 և ավելի տարի առաջ արտադրված մի քանի տասնյակ մեքենա։ Ըստ
    • 01.06.2022
    «Նորարարություն և սոցիալական ձեռներեցություն»․ Էրազմուս ծրագրի ներկայացուցիչները՝ ՀԱԳՄ-ում

    «Նորարարություն և սոցիալական ձեռներեցություն»․ Էրազմուս ծրագրի ներկայացուցիչները՝ ՀԱԳՄ-ում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մայիսի 31-ին հյուրընկալվեցին եվրոպական Էրազմուս ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները, որոնք ներկայացնում էին Պորտուգալիան, Իսպանիան, Հունգարիան, Մոլդովան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան։ ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ անցկացված համատեղ քննարկաման թեման էր «Նորարարություն և սոցիալական ձեռներեցությունը», որի ընթացքում կողմերն անդրադարձան իրենց երկրներում տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ սոցիալական ուղղվածության գործունեությունը խթանող միջոցներին ու նախաձեռնություններին։ Ներկայացվեցին համապատասխան
    • 17.05.2022
    ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը

    ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, մայիսի 16-ին հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Գործարարների խնդրանքով նախարարը հանգամանալից տեղեկատվություն է ներկայացրել մշակվող հարկային բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես մանրամասնել հանքարդյունաբերության ոլորտում նախատեսվող քայլերը։ Կարևորվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության հետագա խորացման անհրաժեշտությունը, հատկապես՝ կապված եկամուտների համընդհանուր հայտարարագրման աստիճանական ներդրման և տրանսֆերային
    • 06.05.2022
    Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը

    Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը

    Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում մայիսի 5-ին տեղի է ունեցել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, հրատարակիչը՝ «Անտարես» մեդիա հոլդինգը։ «Այն, ինչ
    • 04.05.2022
    «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան

    «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան

    Երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանի ցուցահանդեսային կյանքում իր ուրույն դերակատարությունն ունի «Լոգոս էքսպո կենտրոնը», որի գործունեության շնորհիվ է, որ հանրապետությունում հիմք դրվեց առևտրաարդյունաբերական ամենատարբեր թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպմանը՝ այն բարձրացնելով միջազգային մակարդակի։ Ընկերության գործունեության, ցուցահանդեսային ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին է մեր զրույցը  «Լոգոս էքսպո կենտրոնի» գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։ - Պարոն Նազինյան, ինչպե՞ս