• 01.06.2022
    «Նորարարություն և սոցիալական ձեռներեցություն»․ Էրազմուս ծրագրի ներկայացուցիչները՝ ՀԱԳՄ-ում

    «Նորարարություն և սոցիալական ձեռներեցություն»․ Էրազմուս ծրագրի ներկայացուցիչները՝ ՀԱԳՄ-ում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մայիսի 31-ին հյուրընկալվեցին եվրոպական Էրազմուս ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները, որոնք ներկայացնում էին Պորտուգալիան, Իսպանիան, Հունգարիան, Մոլդովան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան։ ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ անցկացված համատեղ քննարկաման թեման էր «Նորարարություն և սոցիալական ձեռներեցությունը», որի ընթացքում կողմերն անդրադարձան իրենց երկրներում տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ սոցիալական ուղղվածության գործունեությունը խթանող միջոցներին ու նախաձեռնություններին։ Ներկայացվեցին համապատասխան
    • 17.05.2022
    ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը

    ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, մայիսի 16-ին հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Գործարարների խնդրանքով նախարարը հանգամանալից տեղեկատվություն է ներկայացրել մշակվող հարկային բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես մանրամասնել հանքարդյունաբերության ոլորտում նախատեսվող քայլերը։ Կարևորվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության հետագա խորացման անհրաժեշտությունը, հատկապես՝ կապված եկամուտների համընդհանուր հայտարարագրման աստիճանական ներդրման և տրանսֆերային
    • 06.05.2022
    Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը

    Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը

    Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում մայիսի 5-ին տեղի է ունեցել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, հրատարակիչը՝ «Անտարես» մեդիա հոլդինգը։ «Այն, ինչ
    • 04.05.2022
    «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան

    «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան

    Երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանի ցուցահանդեսային կյանքում իր ուրույն դերակատարությունն ունի «Լոգոս էքսպո կենտրոնը», որի գործունեության շնորհիվ է, որ հանրապետությունում հիմք դրվեց առևտրաարդյունաբերական ամենատարբեր թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպմանը՝ այն բարձրացնելով միջազգային մակարդակի։ Ընկերության գործունեության, ցուցահանդեսային ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին է մեր զրույցը  «Լոգոս էքսպո կենտրոնի» գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։ - Պարոն Նազինյան, ինչպե՞ս
    • 28.04.2022
    Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը

    Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը

    «Yerervan EXPO» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը: Ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կգործի ապրիլի 27-29-ը։ 21-րդ միջազգային
    • 20.04.2022
    Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը

    Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի միջև ապրիլի 20-ին ստորագրվեց Համագործակցության համաձայնագիր, ըստ որի կողմերը նպատակադրվում են նպաստել երկու երկրների միջև գործարար ոլորտում փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու երկարատև համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը: Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, չինականից՝
    • 13.04.2022
    Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ

    Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնը համագործակցության պայմանգիր են ստորագրել, որի առանցքային ուղղություններից մեկն է լինելու աջակցությունը Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը: Վերջինս, որ հայտնի է որպես Կանտոնի տոնավաճառ, հիմնադրվել է 1957 թվականին և կազմակերպվում է Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի համակարգմամբ: Այն անցկացվում է յուրաքանչյուր տարվա գարնանն ու
    • 11.04.2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ: Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, առկա
    • 09.04.2022
    «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան

    «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան

    Հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առևտրի կցորդ Աբգար Գոդարի՝ ապրիլի 8-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հյուրի խնդրանքով ՀԱԳՄ նախագահը ներկայացրեց Միության գործունեության ուղղությունները` ընդգծելով, որ առաջնահերթ խնդիրներից է երկրի միջազգային տնտեսական կապերի ընդլայնումը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, շուկաների
    • 08.04.2022
    ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկա իրավիճակով պայմանավորված գործարարների առաջ ծառացած խնդիրները՝ կապված ներմուծման և արտահանման հետ։ Անդրադարձ է եղել Հայաստանում գործող արդյունաբերական պարկերին և բարձրորակ ենթակառուցվածքներով նոր պարկ ստեղծելու հնարավորություններին։ Նախարարը ներկայացրել