• 20.12.2021
    ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը

    ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը

    Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում քննարկվել և միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Այն Խորհրդի նախագահության՝ դեկտեմբերի 13-ին կայացած 18-րդ նիստի օրակարգ էր ներառվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկով ու առաջիկայում կներկայացվի համապատասխան ընթացակարգերի իրականացմանը։ Հիշեցնենք,
    • 17.12.2021
    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը

    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում դեկտեմբերի 17-ին հյուրընկալվեցին Ռուսաստանի Դաշնության ցուցահանդեսային ընկերությունների «Բիզոն» միավորման գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը և գործադիր տնօրենի տեղակալ Տատյանա Լեբեդևան: Հյուրերը ներկայացրին Միավորման գործունեության հիմնական ուղղությունները, որոնք մասնավորապես ներառում են ռազմական, ոստիկանական և արտակարգ իրավիճակների ոլորտներում միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, ինչպես նաև ամենատարբեր համաժովների, սեմինարների, կլոր սեղանների անցկացումը: «Բիզոն» միավորումը Հայաստանում իր
    • 13.12.2021
    Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ֆինանսների նախարար

    Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ֆինանսների նախարար

    «Առաջիկայում կառավարությունը տնտեսության ոլորտում բազմաթիվ ծրագրեր է նախատեսում իրականացնել, և շատ կարևոր է, որ դրանք նախապես լայն քննարկում անցնեն գործարար համայնքի ներկայացուցիչների շրջանում, նրանց հետ, ովքեր ուղղակի առնչություն են ունենալու», - այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նախարարը բարձր գնահատեց
    • 06.12.2021
    Հայ և իրանցի գործարարները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

    Հայ և իրանցի գործարարները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Սպահանի Առևտրի պալատի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին առցանց բանակցություններ վարեցին Սպահանի և Հայաստանի շուրջ երկու տասնյակ ընկերություններ՝ ներկայացնելով իրենց գործարար ներուժը, փոխգործակցություն հաստատելու մտադրությունները, փոխանակվեցին անհրաժեշտ տեղեկատվությամբ։ Հանդիպումներին մասնակցող ընկերությունները ներկայացնում էին ամենատարբեր ոլորտներ՝ շինանյութերի ու սննդի արտադրություն, քիմիական և նավթամթերքների արդյունաբերություն, միջազգային առևտուր, բեռնափոխադրումներ, այլ: Նախատեսվում է նման
    • 02.12.2021
    ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ հարցը

    ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ հարցը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ԵԱՏՄ գործարար խորհրդի փոխգործակցության Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստի աշխատանքներին։ Խորհրդի մասնակիցները քննության են առել օրակարգային հինգ հարց․ «2021 թվականին եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման և դրանում ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքների ներգրավվածության մասին», «ԵԱՏՄ ներքին շուկայում
    • 24.11.2021
    Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը

    «Երևան» ցուցահանդեսային կենտրոնում նոյեմբերի 24-ին աշխատանքը սկսեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրներ  Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող գործարար հանրության շուրջ 200 ներկայացուցիչ։ Տաղավարներում ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, նավթաքիմիա, պոլիմերային արտադրանք, մետաղաձուլություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, առողջապահություն, կենցաղային տեխնիկա, տրանսպորտ, բեռնափոխադրումներ,
    • 20.11.2021
    Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

    Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

    Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Գագաթնաժողովի կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը որպես միջացառման հատուկ հյուր հրավիրել էր «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Չի-Ֆուն Չանին։
    • 15.11.2021
    ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով

    ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ առաջարկելով քննարկել և նպաստել Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրերի կարգի փոփոխմանը։ Նման որոշում կայացվեց ՀԱԳՄ նախագահության՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցած նիստում։ Խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և
    • 11.11.2021
    Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները

    Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ՀՀ դեղ արտադրողների միությունում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Առողջապահության/դեղագործության ոլորտի վերլուծություն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար» ուսումնասիրության քննարկում։ Ծավալուն հետազոտության մեջ վերլուծելով Հայաստանում առողջապահության ու դեղագործության ոլորտներում առկա ներդրումային ներուժը, փորձ է արվել բացահայտել  նշված բնագավառներում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման հնարավորությունները, հատկապես ո՞ր ենթաոլորտներում դրանք
    • 30.10.2021
    ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նախ անդրադարձավ նախորդ հանդիպումներում բարձրացված հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներին, ընդգծեց պետություն-մասնավոր գործարարություն համագործակցության նման ձևաչափի արդյունավետությունը։ Հանդիպման օրակարգային հարցերից էր Ֆլորենցիայի կոնվենցիայի կիրառության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Կոնվենցիայի համաձայն՝ այն ստորագրած երկրներից ապրանքներ ներմուծելիս