
Հետպատերազմյան և հետհամավարակային տնտեսության վերականգնման խնդիրներ, գործարարության առջև ներկայումս ծառացած հարցեր քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ մայիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։ Գործարարները ներկայացրին տարբեր ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման իրենց պատկերացումները, զարգացման տեսլականը։ Մասնավորապես, անդրադարձեր եղան գյուղատնտեսության, գինեգործության, կապիտալ շինարարության, ոսկեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցության,