Հայ և իրանցի գործարարները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Սպահանի Առևտրի պալատի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին առցանց բանակցություններ վարեցին Սպահանի և Հայաստանի շուրջ երկու տասնյակ ընկերություններ՝ ներկայացնելով իրենց գործարար ներուժը, փոխգործակցություն հաստատելու մտադրությունները, փոխանակվեցին անհրաժեշտ տեղեկատվությամբ։

Հանդիպումներին մասնակցող ընկերությունները ներկայացնում էին ամենատարբեր ոլորտներ՝ շինանյութերի ու սննդի արտադրություն, քիմիական և նավթամթերքների արդյունաբերություն, միջազգային առևտուր, բեռնափոխադրումներ, այլ:

Նախատեսվում է նման հանդիպումները դարձնել շարունակական։

Leave a reply