
Հունիսի 20–ին Երևանի ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցում կայացավ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2014 երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այրեր, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Ֆորումի մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Բնութագրելով Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղվածությունը՝ Արսեն Ղազարյանը այն համոզմունքը հայտնեց,