
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԿԲ կողմից գրանցվել և ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրվել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հիմնական գործառույթը ապրանքներ և/կամ ծառայություններ արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրությունն է, մասնավորապես այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը սահմանված ժամկետում չի կատարում տվյալ ապրանքի և/կամ ծառայության դիմաց վճարման իր պարտավորությունները: ՀԱԱԳ-ն