ԶԵԱԲ-ն գնահատել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը

Հայաստանի՝ ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տարածությանը անդամակցելը դրական կանդրադառնա հանրապետության տնտեսության վրա: Նման եզրակացության են եկել Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի մասնագետները իրենց՝ «Հայաստան ու Մաքսային միություն. Ինտեգրման տնտեսական էֆեկտի գնահատում» հետազոտությունում:

Մասնավորապես ընդգծվում է, որ ՄՄ-ին ինտեգրվելու գործընթացում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի տարեկան մոտ չորս տոկոս: Իսկ ՄՏՏ-ին անդամակցելու Հայաստանի շահերից մեկը կլինի աշխատանքի միասնական շուկա մտնելը, նշվում է զեկույցում:

ԶԵԱԲ մասնագետների կարծիքով՝ ՄՏՏ համաձայնագրերին միանալը կապահովի տրանսֆերների՝ տարեկան 40 մլն դոլարի աճ:

Երկիրը կկարողանա առաջ շարժվել այնպիսի ռազմավարական խնդիրների հարցում, ինչպիսիք են տրանսպորտային մեկուսացումից դուրս գալը ու էներգետիկ ներուժի ավելացումը:

Ըստ որում, վերլուծաբանները ընդգծել են, որ Հայաստանը ստիպված կլինի էապես բարձրացնել ներկրվող մաքսային սակագնի մակարդակը՝ ներկայիս 2,7 տոկոսից 6,9-ի հասցնելու, որը Մաքսային միությունում գործելու է 2014թ:

Ըստ որում, վերլուծաբաններն ընդգծում են, են ՄՄ-ին անդամակցելը Հայաստանի համար, տնտեսական զարգացման ռազմավարության առումով, լավագույնն է:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply