
Թեմատիկ քննարկում ՀԱԳՄ–ում
Հունվարի 15–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ քննարկում «Մաքսատուրքերի փոփոխությունը ՄՄ անդամագրվելու պայմաններում» թեմայով, որին գործարարներից բացի մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներ։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը քննարկման թեման ներկայացրեց որպես օրախնդիր ու բացառիկ կարևոր, և հանդիպումների ընթացքում հարկավոր է բազում մտահոգություններն ու խնդիրները պարզաբանել, կազմել ընդհանրական փաստաթուղթ, որում պետք է ներկայացվեն տնտեսության բոլոր ոլորտները։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքումյանը ներկայացրեց Մաքսային Միությանը անդամակցելու պայմաններում Հայաստանի Հանրապետության համար մաքսատուրքի փոփոխոիթյան սկզբունքները և կարևորագույն դրույթներ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումները դարձնել պարբերական և մասնագիտական։