
ՀԱԳՄ–ում քննարկումները շարունակվում են
ՀԱԳՄ–ում շարունակվում են քննարկումները Հայաստանի Հանրապետությունը Մաքսային Միությանը միանալու խնդիրների վերաբերյալ։ Հունվարի 22–ին կայացած հերթական հանդիպումը ոչ տարիֆային կարգավորման շրջանակներում ՀՀ օրենսդրական ակտերի համապատասխանեցման անհրաժեշտության թեմայով էր, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ, վարչության պետեր և այլ պատասխանատուներ։ Եղան բազմաթիվ հարցադրումներ ու մտահոգություններ, որոնց տրվեցին հնարավորինս գոհացնող պատասխաններ։
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը դիմեց գործարարներին, որպեսզի սեղմ ժամկետում առաջարկությունները ներկայացնեն Միություն՝ դրանք համակարգելու և համապատասխան ատյաններ ներկայացնելու համար։