• 04.03.2014
    Մարտի 3-ը մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է. Հուշ-պսակադրություն նրա արձանի մոտ

    Մարտի 3-ը մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է. Հուշ-պսակադրություն նրա արձանի մոտ

    Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը մարտի 3-ին բիզնեսի նահապետ, մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան կապակցությամբ հուշ-պսակադրություն էր կազմակերպել մեծ հայի արձանի մոտ: Միության մամուլի ծառայությունից հայտնում են. «Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Այսօր մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, կազմակերպել էր
    • 04.03.2014
    Հայ գործարարության մեջ մանթաշովականություն պետք է սերմանվի. Արսեն Ղազարյան

    Հայ գործարարության մեջ մանթաշովականություն պետք է սերմանվի. Արսեն Ղազարյան

    ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովին նրա ծննդյան օրը' մարտի 3-ին: Միության անդամները ծաղիկներ դրեցին բարերարի Երևանի Աբովյան փողոցում կանգնեցված հուշարձանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ զրույցում միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ իրենք նման նախաձենությամբ հանդես են գալիս արդեն երկրորդ անգամ: «Նախորդ տարի մենք խոսք տվեցինք, որ
    • 03.03.2014
    ՀԱԳՄ–ում քննարկումները շարունակվում են

    ՀԱԳՄ–ում քննարկումները շարունակվում են

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունում թեմատիկ քննարկումները շարունակվում են Հայաստանի՝ ՄՄ–ին անդամակցելու վերաբերյալ։ Հերթական հանդիպումը վերաբերում էր մաքսային և հարկային վարչարարությանը։ Գործարարների հարցերին ու մտահոգություններին պատասխանում էին ՀՀ ֆինանասների փոխնախարար Սուրեն Կարայանը և այլ պաշտոնատարներ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության նախագահ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ բոլոր քննարկումների արդյունքները համակարգվում են և ներկայացվում համապատասխան ատյաններ։
    • 03.03.2014
    Շնորհավորական ուղերձ

    Շնորհավորական ուղերձ

    Հայաստանի արդյունաներողների և գործարարների միությունը սրտանց շնորհավորում է գործընկեր կազմակերպության՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանին ծննդյան օրվա առիթով։ Պարոն Սարգսյան, դուք Ձեր գործունեությամբ մշտապես զորակցում եք Հայաստանում գործարարության զարգացմանը և հայ գործարարի բարոյական կերպարի ձևավորմանը։ Հաճելի դիպվածով՝ Ձեր ծննդյան օրը զուգադիպում է հայ մեծ բարերար և գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվան։ Մաղթում
    • 28.02.2014
    Երեւանում ոսկերիչների համար ազատ տնտեսական գոտի կստեղծվի

    Երեւանում ոսկերիչների համար ազատ տնտեսական գոտի կստեղծվի

    Երեւանում ոսկերիչների համար ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Նոր ԱՏԳ-ում կարող են տեղակայվել ընկերություններ ու մասնավոր ձեռներեցների ոսկերչական, ալմաստի մշակման ու ժամագործական ձեռնարկությունները: «AJA Holding» ՓԲԸ ազատ տնտեսական գոտին կստեղծվի Հայ-ոսկերիչների միության կողմից: Ասոցիացիան ընդգրկում է մոտ հինգ հասար ոսկերիչների թե Հայատանում, թե արտերկրում: ԱՏԳ-ում աշխատելու ցանկություն է
    • 27.02.2014
    ՀԱԳՄ հարգելի անդամներ

    ՀԱԳՄ հարգելի անդամներ

    Ձեզ ենք ներկայացնում տեղեկատվություն «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը» ՀԿ-ի (ՆԱԻ-Հայաստան) մասին: Այն ներկայացնում է 1941թ. hիմնադրված միջազգային «Institute of Internal Auditors» կազմակերպությունը, որը հանդիսանում է ներքին աուդիտի ստանդարտների հիմնադիր, առաջատար հետազոտող ու կրթող և տրամադրում է տարբեր միջազգային որակավորումներ (CIA, CRMA, CCSA, CFSA, CGAP): Այն միավորում է 190 երկրների 190 հազ. անդամների և ներկայացված է շուրջ
    • 27.02.2014
    Ալեքսանդր Մանթաշյանց – հիշատակի տուրք

    Ալեքսանդր Մանթաշյանց – հիշատակի տուրք

    Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, մարտի 3–ին ժամը 12 –ին կկայանա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած հուշ–պսակադրությունը և մեծարման հանդիսությունը, ինչը դարձել է ավանդական։ Մանթաշյանցը 20–րդ դարասկզբին հայ մտավորականության մի ամբողջ սերնդի պահեց ու
    • 26.02.2014
    ՀԱԳՄ – Արժույթի Միջազգային Հիմնադրամ

    ՀԱԳՄ – Արժույթի Միջազգային Հիմնադրամ

    Փետրվարի 25–ին Հայասատանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի, փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանի, Հայկազ Բախշեցյանի և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի հետ զրույցում արծարծվեցին հայաստանյան համատեղ նոր ծրագրերի իրականացման, հանրապետության մակրոտնտեսական կայունության, Մաքսային Միությանը անդամակցելու պայմաններում նոր իրավիճակների հաղթահարման և այլ խնդիրների վերաբերյալ։
    • 26.02.2014
    ՀԱԳՄ նախագահության նիստ

    ՀԱԳՄ նախագահության նիստ

    Փետրվարի 25–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստը հետևյալ օրակարգով՝ 1. ՀՀ Նախագահի և ՊԵԿ-ի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհային քարտեզի ձևավորման մասին: Ա. Ղազարյան 2. ՀԱԳ Միության 2014թ աշխատանքային ծրագրի հաստատման մասին: Է. Կիրակոսյան 3. ՀԱԳ Միության 2014թ ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին: Է. Կիրակոսյան 4. ՀԱԳ Միության անդամների
    • 25.02.2014
    Հանդիպում Ադանայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

    Հանդիպում Ադանայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

    Ս.թ. փետրվարի 20-ին Թուրքիայի Ադանա քաղաքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) արտաքին կապերի գծով մասնագետ Արմեն Մելքոնյանը հյուրընկալվեց տեղի արդյունաբերողների պալատի խորհրդի նախագահ Զեքի Քվանչի կողմից: Հանդիպման ժամանակ Արմեն Մելքոնյանը ներկայացրեց Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ միության կողմից տարվող աշխատանքները, Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու