• 29.04.2014
    ՀԱԳՄ նախագահության նիստ

    ՀԱԳՄ նախագահության նիստ

    Ապրիլի 28–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները։ Մասնակիցներն արտահայտեցին Այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքի վերաբերյալ Միության դիրքորոշումը, արվեցին առաջարկություններ։
    • 25.04.2014
    Հայաստանի հարկային մարմինները կարող են վճարովի աուդիտ անցկացնել

    Հայաստանի հարկային մարմինները կարող են վճարովի աուդիտ անցկացնել

    Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Այլընտրանքային հարկային ստուգումների» մասին օրինագծին, որը Գործադիրի ապրիլի 23-ի նիստում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ըստ էության՝ այլընտրանքային հարկային ստուգումները վճարովի աուդիտ են տրամադրելու հարկային մարմինների կողմից՝ հարկատուի խնդրանքով: «Այն դեպքերում, երբ հարկատուները կասկածներ ունեն իրենց հարկային հաշիվների եւ պարտավորությունների հետ կապված, նրանք կարող են հարկային մարմինների արտահերթ ստուգում
    • 22.04.2014
    Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 18:00-20:00-ը

    Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 18:00-20:00-ը

    «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին' ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին' ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գրանդ Հոլդինգի» լրատվական ծառայությունից: «2014 թվականի ապրիլի 19-ին 65 տարեկանում կյանքից հեռացավ
    • 22.04.2014
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԳՄ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԳՄ

    Ապրիլի 19–ին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն
    • 21.04.2014
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու և Տավուշի մարզեր

    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու և Տավուշի մարզեր

    Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր: Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ:
    • 17.04.2014
    Ռուս փորձագետ. ՄՄ շուկայում Հայաստանը կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակը» «բրենդիով» փոխարինելու կապակցությամբ

    Ռուս փորձագետ. ՄՄ շուկայում Հայաստանը կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակը» «բրենդիով» փոխարինելու կապակցությամբ

    Մաքսային միության շուկայում Հայաստանի կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակ» անվանումը «բրենդիով» փոխարինելու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Ալկոհոլի դաշնային ու տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը: Մաքսային միությունը դեռ ալկոհոլի աշխարհագրական անվանումների պաշտպանության պահանջ չի ներկայացնում, նշել է նա: Նշենք, որ ԵՄ-ն Հայաստանի հետ աշխարհրագրական անվանումների պաշտպանության վերաբերյալ երկկողմանի համաձայնություն չունի: ԵՄ
    • 11.04.2014
    Ուսումնաաշխատանքային հանդիպում Պորտուգալիայում

    Ուսումնաաշխատանքային հանդիպում Պորտուգալիայում

    Ապրլի 1-2-ը Պորտուգալիայի Բրագա քաղաքում «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամ կազմակերպությունների միջև անցկացվեց ուսումնաաշխատանքային հանդիպում: Կոնսորցիումը Եվրոպական միության «HEN-GEAR» «Տեմպուս» ծրագրի շրջանակներում համագործակցում է ՀՀ մի շարք համալսարանների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ: Բրագայում հանդիպումը համախմբել էր մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների: Հանդիպմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացնում էին Միության գործադիր
    • 09.04.2014
    Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները

    Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները

    Ապրիլի 8-ին Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը
    • 07.04.2014
    Աշգաբատում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողովը

    Աշգաբատում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողովը

    Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշգաբատ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում: Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գործարար համաժողովի համակազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը: Համաժողովին Հայաստանից մասնակցում են
    • 03.04.2014
    Ռուսաստանի Արդյունաբերողների միության ղեկավար. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը մեծացնում է աբխազական երկաթուղու նախագծի առաջնահերթությունը

    Ռուսաստանի Արդյունաբերողների միության ղեկավար. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը մեծացնում է աբխազական երկաթուղու նախագծի առաջնահերթությունը

    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն աբխազական երկաթուղու վերականգնման նախագիծն առաջնահերթ է դարձնում: Այս մասին Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի XV միջազգային գիտական համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասել է Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը: «Նախ՝ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը: Կարծում եմ՝ այդ տեղի կունենա, հիմնական սխեման միության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելն է: Երկրորդ՝