
ԱՄՀ – ՀԱԳՄ համագործակցություն
Հունիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն է այցելել Արժույթի միջազգային Հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, ով նշել է, որ իրենց համար կարևոր է իմանալ մասնավոր հատվածի կարծիքը հատկապես նոր կառավարության վերաբերյալ։
«Սա ըստ էության նոր կառավարություն չէ և տնտեսական կուրսի փոփոխություն չի լինելու, այլ լինելու է շարունակություն։ Պարզապես տարբերվում է հարցերի լուծման առավել պրագմատիկ գործոնով»,–կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Միության փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ներկայացրել են հատկապես փոքր ու միջին բիզնեսին մտահոգող խնդիրները, նրանց ակնկալիքներն ու մտահոգությունները։