ՀԱԳՄ – օրենսդրություն

Սեպտեմբերի 5-ից սկսելու է գործել «Արևտրի և ծառայությունների» մասին ՀՀ օրենքը, ըստ որի համապատասխան ծածրագրերով ներմուծված և արտադրված ապրանքները պարտադիր դրոշմապիտակավորվելու են:

2013 թ ՀԱԳ Միությունը և «Ռումագ» ընկերությունը հեղուկ արտադրող ընկերությունների համար կազմակերպել էին դրոշմանշման և պիտակավորման սարքավորումների վերաբերյալ շհորհանդես:

«Ռումագ» կազմակերպությունը տեխնոլոգիական հոսքագծեր, սարքավորումներ, այդ թվում դրոշմանշման և պիտակավորման սարքեր արտադրող հայտնի իտալական «E-Packanging» (www.epackagingsrl.com) ընկերության բացառիկ դիստրիբյութորն է Հայաստանում և Վրաստանում: Արդեն Հայաստան են ներմուծվել և տարբեր կազմակերպություններում տեղադրվել են իր արտադրած դրոշմանշման և պիտակավորման սարքերը՝ Trito-50, Mrecury-120 և Marte-150:

Մասնավորապես` «Երևանի գարեջրի գործարան», «Կոտայք», «Եվրոթերմ», «Ջերմուկ Մայր գործարան», «ՍԻԼ-ՄԱԱԶԱ», «Դիլիջան հանքային ջրի գործարան», «Մուլտի Ակվամարին» և այլ ընկերություններում տեղադրվել ու հաջողությամբ աշխատում են Trito-50, Mrecury-120 և Marte-150 ավտոմատ և ձեռքի պիտակավորման ու դրոշմանշման մեքենաները:

Բոլոր տեխնիկական մանրամասները իտալական «Trito-50»-ի ավտոմատ ապլիկատորի և ճապոնական «TOWA» ընկերության ձեռքի ապլիկատորների՝ «ANP10-30», մասին ներկայացված են էլեկտրոնային www.rumag.am հասցեում:

Հաշվի առնելով ժամանակի սղությունը և իտալական ընկերության օգոստոս ամսին արձակուրդային շրջանը, ոլորտների մեծ շրջանակը, Միությունը կազմակերպում է շնորհանդեսների ցիկլ վերոնշյալ սարքավորումների վերաբերյալ ըստ ժամանակացույցի.

  • Կաթնամթերք, պաղպաղակ արտադրող և ներմուծող ընկերությունների համար
    Հուլիսի 4-ին, ժամը 17.00-ին /գրանցում մինչև 02.07.14, ժ. 15.00/
  • Պահածոյացված գյուղմթերքներ, ձկնեղեն արտադրողների և ներմուծողների համար
    Հուլիսի 8-ին, ժամը 17.00-ին /գրանցում մինչև 05.07.14, ժ. 15.00/
  • Կոսմետիկ միջոցներ, տնտեսական ապրանքներ և այլ ներմուծող ու արտադրող ընկերությունների համար
    Հուլիսի 10-ին, ժամը 17.00-ին’/գրանցում մինչև 08.07.14, ժ. 15.00/

Խնդրում ենք նախապես գրանցվել, Ցանկալի է նաև գրությունով ներկայացնել Ձեր ընկերության արտադրողականությունը և / կամ ներմուծման ապրանքային ծավալները:

Շնորհանդեսը տեղի կունենա ՀԱԳՄ գրասենյակում’ Տիգրամ Մեծի 20/2:

Մասնակցության համար դիմել ՀԱԳ Միութուն Սուսաննա Խալաթյանին’
հեռ. 54 07 16, 091/3 889 789, ususan@mail.ru:

Հարգանքով՝ ՀԱԳՄ տնօրինություն

Leave a reply