• 23.09.2014
    ՀԱԳՄ – DRAGO BARZINI

    ՀԱԳՄ – DRAGO BARZINI

    Հեռահաղորդակցության մեր հրաշք ժամանակներում ինտերնետով աշխարհը շատ է փոքրացել ու աչքիդ առջև է։ Այդ հարափոփոխ հոսքի մեջ հարկավոր է ժամանակին համընթաց քայլել, անընդհատ նորացվել, ծավալվել։ Սեպտեմբերի 19–ին այդ ակնկալությամբ էլ հանդիպեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «DRAGO BARZINI» ընկերության ղեկավարները։ Քննարկվեցին բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման դեպքում առավել հետաքրքիր ու հարուստ կդառնա Միության կայքէջը։ Որոշվեց
    • 22.09.2014
    ՀԱԳՄ–Արժույթի միջազգային hիմնադրամ

    ՀԱԳՄ–Արժույթի միջազգային hիմնադրամ

    Սեպտեմբերի 19–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքային խումբը՝ Հիմնադրամի Արևելյան և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարկ Հորտոնի գլխավորությամբ։ Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություններով փաստացի կատարողականը համապատասխանում է իրենց ցուցանիշներին և հատկապես հետաքրքրում է, թե ինչ գործոններ են ազդում Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վրա։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն
    • 19.09.2014
    Աշխատանքային օրենսգիրք – գործատու

    Աշխատանքային օրենսգիրք – գործատու

    Սեպտեմբերի 18–ին ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ Միություն–Սոցապ նախարարություն–գործատու եռակողմ ձևաչափով քննարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի բաժնի պետ Վարազդատ Դավթյանը, խոսելով լրամշակման անհրաժեշտության մասին, մասնավորապես նշեց, որ Աշխատանքային օրենսգրքի 17 հոդված չի համապատասխանում Եվրոպական խարտիայի պահանջներին, կան նաև տարընթերցումներ և ներքին հակասություններ, մինչև այսօր
    • 05.09.2014
    «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդես

    «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդես

    Սեպտեմբերի 5–ին Երևանի «Էքսպո կենտրոն»–ում բացվեց «Արմենիա էքսպո 2014» տարածաշրջանային ունիվերսալ 14–րդ միջազգային ցուցահանդեսը, որն իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Միության նախագահ Արսեն Ղազարյանի դիտարկմամբ՝ «Այս ցուցահանդեսը հրաշալի հարթակ է հայրենական և արտերկրի գործարարների միջև նոր գործարար կապեր հաստատելու և այլ շուկաներ դուրս գալու առումով։
    • 08.08.2014
    Հայ շինարարի տոնը

    Հայ շինարարի տոնը

    Օգոստոսի 7–ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճի մեծ սրահում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը, որը իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բանախոսները արժևորեցին հայ շինարարի անցյալի ու մերօրյա շինարարի առաքելությունն ու վաստակը պետության կայացման գործում։ Հանդիսությանը մասնակցում էր և ելույթով հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով մասնավորապես ասաց՝ «Հայոց շինարարական բազմադարյան
    • 07.08.2014
    «Քաղաքական ղեկավարության մոտ կա լուրջ գիտակցում, որ այս վիճակում մենք զարգացում չենք ունենա»

    «Քաղաքական ղեկավարության մոտ կա լուրջ գիտակցում, որ այս վիճակում մենք զարգացում չենք ունենա»

    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: - Պարոն Ղազարյան, Ամերիկայի և Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: - Այդ պատժամիջոցները միջազգային նորմերով շատ խիստ են, բայց նոր գործիք են, և դժվար է ասել, թե հենց ռուսական տնտեսության վրա ինչ արձագանք
    • 01.08.2014
    Գործարար. Պետքարտուղարության նախազգուշացումները պետք է նկատի ունենալ՝ ոչ ավելի

    Գործարար. Պետքարտուղարության նախազգուշացումները պետք է նկատի ունենալ՝ ոչ ավելի

    ԱՄՆ դեսպանատնից հայ գործարարներին ուղղված նախազգուշացումները պետք է նկատի ունենալ՝ ոչ ավելին: Այդ մասին հուլիսի 31-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մեկնաբանելով երեկ Հայաստանի կառավարությանը եւ ձեռնարկություններին ուղարկված ԱՄՆ դեսպանատան նամակը: Հասցեատերերը նախազգուշացվում են միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ռուս գործարարների հետ գործարքների կնքման դեպքում հեղինակության ռիսկի մասին: «Դա շաբլոն է,
    • 01.08.2014
    Գործարար. ԱՄՆ պատժամիջոցները չպետք է ազդեն ՌԴ բանկերի հայկական «դուստրերի» վրա

    Գործարար. ԱՄՆ պատժամիջոցները չպետք է ազդեն ՌԴ բանկերի հայկական «դուստրերի» վրա

    ԱՄՆ պատժամիջոցները չպետք է արտացոլվեն ռուսական ընկերությունների դուստր հանդիսացող հայկական բանկերին: Այդ մասին հուլիսի 31-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նշեց, որ «ՎՏԲ (Հայաստան)» եւ «Առէքսիմբնակ-Գազպրոմբանկի խումբ» բանկերը Հայաստանի իրավասության տակ գտնվող բանկեր են, քանի որ ենթարկվում են Հայաստանի օրենսդրությանը, վճարում են հարկեր եւ շահույթ են ստանում: Այն, որ
    • 29.07.2014
    Նախագահության հերթական նիստը

    Նախագահության հերթական նիստը

    Հուլիսի 25–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ «Business Securiti Solutions» ընկերության ներկայացումը «Ամեն ինչ բիզնեսի անվտանգության համար» թեմայով։ Ա. Ադամյան Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հետ կապված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետագա քայլերի մասին։ Ա. Ղազարյան ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի հետ
    • 29.07.2014
    Ծրագիրը կդառնա պիլոտային

    Ծրագիրը կդառնա պիլոտային

    Հուլիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի և Ամերիկյան Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Հարութ Ներսեսյանի, կնքեցին գործակցության պայմանագիր։ Նվիրառուն՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը պարտավորվում է նվիրատուից ստացված 2.442 000 դրամը օգտագործելու 10 երիտասարդի համար անվճար հիմունքներով մասնագիտական գործնական դասընթաց և ուսուցում կազմակերպելու նպատակով։ Ծրագիրն